29.10.2013

Երկիր մոլորակի ամենագեղեցիկ վայրերը՝ Lonely Planet-ի նոր հատորյակում (լուսանկարներ)



Lonely Planet զբոսաշրջային ուղեցույցը ներկայացրել է փորձագետների ու լուսանկարիչների համատեղ աշխատանքի արդյունքում ստացված լուսանկարները, որոնք պատկերում են Երկիր մոլորակի ամենահրաշալի վայրերն ու գեղեցիկ բնապատկերները:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ «Lonely Planet–ի գեղեցիկ աշխարհը» (Lonely Planet's Beautiful World) գեղարվեստական հատորյակում տեղ են գտել 200 լուսանկարներ, որոնք պատկերում են տեսարաններ աշխարհի ամենագեղեցիկ վայրերից՝ Յուտայի գունագեղ Bryce Canyon ազգային պարկից մինչև Լոնդոնի Բիգ Բենը:

ԱՄՆ-ի Յուտա նահանգում գտնվող Bryce Canyon ազգային պարկի տեսքը՝ ներքևից վերև:

Լոնդոնյան խորհրդարանի՝ Բիգ Բենի և Վեստմինստերյան կամուջի պանորամային տեսքը:



Комментариев нет:

Отправить комментарий