16.12.2013

Հայաստանի 2013թ. լավագույն մարզիկը Դավիթ Սաֆարյանն է

   Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է 2013թ. Հայաստանի լավագույն մարզիկ: 
Ինչպես տեղեկացնում է "Արմենպրեսը", 2-րդ տեղում է Արթուր Ալեքսանյանը, 3-րդ եւ 4-րդ տեղերում են Արսեն Ջուլֆալակյանը եւ Ռոմիկ Ամոյանը, բոլորը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի առաջնության մրցանակակիրներ: 
5-րդ տեղում է սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, 6-րդ տեղում՝ մարմնամարզիկ, Եվրոպայի առաջնության մեդալակիր Արթուր Դավթյանը, 7-րդ տեղում՝ բռնցքամարտիկ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Արամ Ավագյանը, 8-րդը զբաղեցրել Է հունահռոմեական ոճի ըմբիշ, համաշխարհային ուսանողական խաղերի մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը, 9-րդ տեղում է ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Մուսա Մուրթազալիեւը, իսկ տասնյակը եզրափակում է ունահռոմեական ոճի ըմբիշ, եվրոպական առաջնության մրցանակիր Արթուր
Շահինյանը:
Տասնյակի թեկնածուների ցանկում տեղ էին զբաղեցրել եւս 9 մարզիկներ:

Աղբյուր, մանրամասներ` http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=17793

Комментариев нет:

Отправить комментарий