22.12.2013

ԱՄՆ-ի նպատակը ՝ Էրդողանի կառավարության տապալումն է


ԱՄՆ-ի նպատակը ՝ Էրդողանի կառավարության  տապալումն  է  

Անդրադառնալով Թուրքիայում սկսված կոռուպցիոն սկանդալին և Գյուլեն-Էրդողան հակամարտությանը , այդ երկրի «Ռաստ խաբար» կայքի տնօրենն ասել է .«Թուրքիայում վերջին քայլերի միջոցով ԱՄՆ-ը նպատակ ունի տապալել  Էրդողանի կառավարությունը»:
Վերջին դեպքերը ամերիկա-իսրայելական նախագիծ  գնահատելով Զիա Թուրքի Յիլմազն ավելացրել է.- «Կոռուպցիոն սկանդալը փաստորեն իշխանության համար պայքար է և անտարակույս այս լարվածությունը շաբաթներ և հավանաբար ամիսներ է տևելու»:
Նշելով, որ իշխանության համար պայքարում կողմերից մեկը պարտություն է կրելու , նա ասել է .-«Վերջում կամ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունն ավելի է ուժեղանալու , կամ  տապալվելու  է»:
Յիլմազի խոսքերով, երկրում բռնկված սկանդալը վեր է կոռուպցիայի դեմ իրականացվող օպերացիայից և Էրդողանի կառավարության դեմ գործադրվող մի նախագիծ է :
Ստամբուլի ոստիկանությունը կոռուպցիայի մեղադրանքով, ձերբակալել է պաշտոնական Անկարային մոտ կանգնած մի խումբ տնտեսական ակտիվիստների, «Հալք» բանկի գլխավոր տնօրենին և Էրդողանի կառավարության նախարարների երեք որդիներին:

աղբյուր, մանրամասներ`  http://armenian.irib.ir/news/political/item/39222 

Комментариев нет:

Отправить комментарий