
Թվարկենք։ Ռուսաստանին է պատկանում Հայաստանի ամբողջ գազաբաշխիչ համակարգը։ Ռուսաստանին է պատկանում էլեկտրաէներգիայի ամբողջ բաշխիչ համակարգը։ Ռուսաստանի տնօրինության տակ է գտնվում Հայաստանի ամբողջ երկաթուղին։ Ռուսաստանին է պատկանում Հրազդանի ՋԷԿ-ը, Հրազդանի 5-րդ բլոկը, Սևան-Հրազդան հիդրոէներգետիկ կասկադը....։ Որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե ինչ արժե մեր գազաբաշխման համակարգը խողովակների իր հարյուրհազարավոր կիլոմետրերով։ Կամ էլէներգիայի բաշխման համակարգը իր միլիոնավոր կիլոմետրերի հասնող հոսանքալարերով։ Իսկ ի՞նչ արժե Սևան-Հրազդան կասկադը, որտեղ արտադրված էլէներգիան գրեթե զրոյական ինքնարժեք ունի, և դրա սեփականատիրոջը աստղաբաշխական շահույթներ է ապահովում...։
Աղբյուր, մանրամասներ` http://armenian.irib.ir/
Комментариев нет:
Отправить комментарий