21.12.2013

Օբաման պահանջել է լուծում գտնել բանակում սեռային բռնություններին դիմակայելու համար


Օբաման պահանջել է լուծում գտնել բանակում սեռային բռնություններին դիմակայելու համար 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը ԱՄՆ-ի զինված ուժերում սեռային բռնությունների տարածմանը դիմակայելու ուղղությամբ լուծում որոնելու համար միամյա ժամկետ է նշանակել:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի բանակը պարտավոր է պատժել սեռային բռնություններում դերակատար անձանց և պաշտպանել այդ երևույթի զոհ դարձած ամերիկացի զորայիններին:
Ըստ Վաշինգտոնից «Ասոշիետդպրես»-ի հաղորդման համաձայն ԱՄՆ նախագահն ասել է, որ պաշտպանության նախարար Չաք Հեգըլին և բանակի միացյալ շտաբի պետ գեներալ Մարթին Դեմփսիին պարտականություն է տվել մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը ԱՄՆ-ի բանակում գոյություն ունեցող այդ բարդության վերացման շուրջ տարված ջանքերի մասին զեկույց ներկայացնել:
Համաձայն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնի տվյալների, այդ երկրի շուրջ 26 հազար զորայիններ անցած տարվա ընթացքում սեռային բռնության են ենթարկվել: Սա ի տես այն բանի, որ հազարավոր զորայիններ անձնական նկատառումների պատճաևով հրածարվում են բացահայտել իրենց դեմ գործադրված բռնությունները և լռում են:

Աղբյուր, մանրամասներ` http://armenian.irib.ir/news/social/item/39176

Комментариев нет:

Отправить комментарий