14.12.2013

Ձմեռ պապիկները շրջեցին Երեւանի փողոցներով՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակի (ֆոտոռեպորտաժ)

  Կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող երիտասարդները դեկտեմբերի 14-ին Ձմեռ պապիկի հագուստով շրջել են Երևանի կենտրոնական փողոցներով, քաղցրավենիք բաժանել և քաղաքացիներին իրազեկել Կուտակային կենսաթոշակների օրենքի պարտադիր բաղադրիչի վնասների և դեկտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքի մասին (ֆոտոռեպորտաժ):
«Մենք ժամանել ենք հեռավոր Լապլանդիայից` օգնելու մեր ընկերներին, ովքեր պայքարում են կուտակային կենսաթոշակների նոր օրենքի դեմ: Այստեղ ենք, որ քաղցրավենիք բաժանենք երեխաներին, իսկ ծնողներին` թռուցիկներ, որոնցում գրված է այս օրենքի թերությունների մասին»:

Աղբյուր, մանրամասներ`  http://news.am/arm/news/185455.html

Комментариев нет:

Отправить комментарий