18.12.2013

Յալդան՝ իրանցիների հին տոնը


Յալդան՝ իրանցիների հին տոնը  Իրանցիների պատմությունը լի է ծեսերով ու ավանդույթներով ,որոնց մեծ մասը կրոնական արմատներ ունենալու բերումով ընդգրկում է մարդաբանական ու իմաստաբանական հասկացություններ ու հիմունքներ: Յալդայի գիշերը համարվում է իրանցիների ավանդական ու բարոյական արժեքավոր ժառանգություններից մեկը: Յալդա նշանակում է ծնունդ:Յալդայի գիշերն առաջին գիշերն է ,երբ մարդիկ հրաժեշտ են տալիս աշնանը ու դիմավորում են ձմեռնամուտը: Յալդայի գիշերը տարվա ամենաերկար գիշերն է : Իրանական տոմարի համաձայն այն աշնան վերջին ամսվա վերջին  օրվա` ազարի 30-ի գիշերն է` մինչև արևածագ, դեյի 1-ը, որը կոչվել է արևի օր: Այն համընկնում է դեկտեմբերի 21-ի լույս 22-ի հետ: Իրանում դարեր շարունակ մեծ խանդավառությամբ նշվել է ՙՅալդան՚` ձմեռնամուտը և ավանդաբար նշվում է մինչև այսօր:Յալդային հաջորդող օրը ,արևածագի հետ միասին երկարում են ցերեկները և կարճանում գիշերները: Ուստի հին  իրանցիները աշնան վերջը և ձմեռվա սկիզբը համարում են արևի ծնունդը և մեծ խանդավառությամբ տոնում են այն: Հին Իրանցիները տոները զարդարում էին լույսով ու լուսավորությամբ :Նրանք արեգակը համարում էին բարության խորհրդանիշը և իրենց տոներում հարգում էին այն: Դեռևս հնուց, իրանցի­ների մոտ պահպանվել է  աշնան վերջին գիշերն ամբողջ ընտանիքով արթուն մնա­լու  և արևածագը դիմավորելու սովորույթը: Փաստորեն հին Իրանում ձմեռնամուտը սկսվում էր «Սադե» և «Յալդա» կոչվող երկու տոներով:  Յալդան պահպանվել է մինչ այսօր: Իրանցիները ձմեռվա առաջին օրը ,դեյ ամսի 1-ից մինչև Բահման ամսի 10-ը ,որ 40 օր է,  կոչում են «Չելլեյե բոզորգ» ( Մեծ չելլե, մեծ քառասունք) և Բահման ամսի 10-ից մինչև էսֆանդ ամսի 20-ը կոչում են «Չելլեյե Քուչաք» (Փոքր չելլե , փոքր քառասունք) ,որովհետև գնալով մեղմանում է խստաշունչ ձմեռը: «Չելլեյե բոզորդ» (Մեծ քառասունք)-ի դեպքում ցրտաշունչ ձմեռ է տիրում:
Յալդայի կամ չելլեյի գիշերը  ՝ձմեռվա առաջին և տարվա ամենաերկար գիշերը իրանցիների մշակույթում ու սովորույթներում հատուկ տեղ ունի: Յալդայի տոնը իրանցիների հին ու մեծ տոներից է համարվում և դարեր շարունակ նշվել է այս տոնն ու պահպանվել  մինչ այսօր,ինչը վկայում է այսօրվա իրանցիների անբաժանելի կապը իր նախնիների ծեսերի ու մշակույթի հետ: 7 հազար տարի առաջ իրանցի գիտնականները հասանելի դարձան արեգակի տոմարագիտությանը ,որպեսզի գիտականորեն հասկանան ,որ ձմեռվա առաջին գիշերը , տարվա ամենաերկար գիշերն է համարվում: Մարդիկ ,ովքեր ապրում էին բնության գրկում , հետևելով արեգակի ,լուսնի ու աստղերի և եղանակների բնական փոփոխություններին և ցերեկվա  երկարելուն ու կարճանալուն ,իրենց օրական աշխատանքները մշակում էին բնության փոփոխությունների հիմունքով : Ուստի Իրանի ժողովուրդը  բնական երևույթները համարում էր Աստծո գոյության դրսևորումը և բնական երևույթներին,հատկապես արևին հատուկ հարգանքով էր վերաբերվում : Արեգակ,որ ջերմություն էր պարգևում երկրագնդի բոլոր արարածներին: Այնուհետև մարդիկ խորանալով արևի լույսի ակունքի  ու նրա կենսատու ազդեցությունների ճանաչման մեջ, կարողացան ճանաչել բարոյական լույսի ակունքը հանդիսացող Աստծուն: Այնուհետև սկսեցին պաշտել Աստծու սերը և փորձեցին այս Աստվածային յուրահատկությունը սերմանել իրենց մեջ, որն է՝ խաղաղությունը, բարեկամությունը, սերը և հավատարմությունը ...
Աղբյուր, մանրամասներ`  http://armenian.irib.ir

Комментариев нет:

Отправить комментарий