21.12.2013

Ադրբեջանի հանրապետությունում հարյուրավոր միլիոն նավթային դոլլարներ անհայտացել են


Ադրբեջանի հանրապետությունում հարյուրավոր միլիոն նավթային դոլլարներ անհայտացել են 

Արևմտյան աղբյուրների նոր քննարկումները պարզել են, որ տարեկան Ադրբեջանի նավթային եկամուտների հարյուրավոր միլիոն դոլլարը այդ երկրի Նավթի պետական ընկերություն՝ «Սոքար»-ի համագործակցությամբ անհայտանում է անծանոթ մասնավոր ընկերությունների միջոցով: Լոնդոնում գտնվող Համաշխարհային դիտորդ ոչ-կառավարական կառույցը Ադրբեջանի հանրապետության նավթի արդյունաբերության մեջ հայտնաբերել է գործընթաց, որտեղ ստվերային ընկերությունների համագործակցությամբ նավթի արտահանումից գոյացած հարյուրավոր միլիոն դոլլարները տեղափոխվում են և այդ միջոցին կայացած առ ու վաճառքի եղանակը մնում է անորոշ: Համաշխարհային դիտորդ ոչ-կառավարական կառույցի զեկույցն անցած շաբաթ հրապարակվել է Լոնդոնում: Համաշխարհային դիտորդ կառույցի ականավոր հետազոտող Թամ Մայենը Ադրբեջանի նավթի արդյունաբերության պարագային իրականացրած միամյա հետազոտության ու քննության արդյունքում հայտարարել է, որ իրավաբանական ու իրավական անծանոթ անձինք մուտք են գործել Ադրբեջանի նավթի արդյունաբերություն, որոնց որևե մեկը չի ճանաչում և հայտնի չէ, թե ինչպես են այդ բնագավառ մտել: Թամ Մայենն իր հավակնությունն ապացուցելու համար հիշատակում է Անար Ալիևի անունը: 35-ամյա Ադրբեջանի այդ քաղաքացին ծովային մի քանի բազմազգյան ընկերություններ է հիմնել և պայմանագրային կարգով կամ համատեղ ներդրմամբ համագործակցության մեջ է մտել Ադրբեջանի Նավթի պետական ընկերության հետ: Այդ ընկերությունները ներկայացնում են այնպիսի ծառայություններ, որոնցից զուրկ է «Սոքար»-ը: Անար Ալիևը նախապես որևէ անցյալ չի ունեցել նավթի արդյունաբերության ոլորտում: Զեկույցի շարունակության մեջ ասվում է, որ համաձայն Համաշխարհային դիտորդ կազմակերպության տվյալների 2007-ից 2012 թվականներին Անար Ալիևին պատկանող ընկերությունները համատեղ ներդրումների, համատեղ արտադրության և կամ այլ տեսակի համագործակցությունների առնվազն 48 պայմանագրեր են կնքել «Սոքար»-ի հետ և տիրացել են 375 միլիոն դոլլար շահի:
Հիշեցնենք, որ 1994 թվականին, երբ Ադրբեջանը մի պայմանագիր ստորագրելով Կասպից ծովում գտնվող իր նավթային երեք ավազանների բաժնեմասերը փոխանցեց Անգլիայի «Բրիթիշ Փեթրոլիոմ» նավթային բազմազգյան ընկերությանը, Բաքվի ԶԼՄ-ներում տարածվեցին բազմազգյան ընկերություններից միլիոնավոր դոլլար կաշառք ստանալու մասին լուրերը: Ի դեպ, Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից և եվրոպական այլ աղբյուրներից ստացված մեծագումար վարկերի պարագային այդ վարկերի խոշոր մասը մսխվել է Բաքվի իշխանության բարձրաստիճան պաշտոնատարների միջոցով: Արտասահմանյան վարկերի և անմշակ նավթի ու բնական գազի վաճառքից գոյացած եկամուտների չարաշահումը պատճառ է դարձել, որ Ադրբեջանը դասվի միջին դասակարգ չունեցող երկրների շարքը: Իրականությունն այն է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում գտնվող այդ երկրում ղեկավարող կլանն ու նրա մերձավորները, ինչպես նաև պետական բարձրաստիճան տնօրեններ կազմում են այդ հանրապետության ինը միլիոն բնակչության միայն 5 տոկոսը: Սա ի տես այն բանի, որ այդ երկրի բնակչության գլխավոր մասը ֆինանսական նեղ կացության մեջ է գտնվում և պետական մարմիններում իշխող կոռուպցիան պատճառ է դարձել, որ այդ երկրի հիվանդ տնտեսությունը անվստահելի ու անվերադարձ ուղղության մեջ հայտնվի: Թվում է, որ Բաքվի իշխանությունների համար իշխանության ղեկին մնալը ուղղակի կապի մեջ է նավթային եկամուտների չարաշահման հետ:

աղբյուր, մանրամասներ` http://armenian.irib.ir/interpretation10/item/39149

Комментариев нет:

Отправить комментарий