31.12.2013

Էդվարդ Միլիտոնյանը, Տիգրան Մանսուրյանն ու Արթուր Մեսչյանը՝ մի ″գծում″

Էդվարդ Միլիտոնյանը, Տիգրան Մանսուրյանն ու Արթուր Մեսչյանը՝ մի ″գծում″   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ 2013 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին հրաման է ստորագրել, ըստ որի՝ պետական մրցանակ են ստացել՝ 

1. Գրականության և արվեստի բնագավառում՝

1) գրականության և հրապարակախոսության ոլորտում՝ Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ՝ «Է»բանաստեղծությունների ժողովածուի համար. 
2) երաժշտության ոլորտում՝ Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՆ՝ «Ռեքվիեմ»ստեղծագործության համար.
3) կերպարվեստի ոլորտում՝ Աշոտ ԱՎԱԳՅԱՆԻՆ՝ «Մաշտոց» գեղանկարչական որմնանկարի համար («Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նորակառույց մասնաշենքի գիտաժողովների դահլիճ).
4) կինոարվեստի ոլորտում՝ Սերժ ԱՎԵՏԻՔՅԱՆԻՆ (ՖՐԱՆՍԻԱ) (գլխավոր դերակատար, ռեժիսոր), Ելենա ՖԵՏԻՍՈՎԱՅԻՆ (ՈՒԿՐԱԻՆԱ) (ռեժիսոր, պրոդյուսեր), Մարտուն ԱԴՈՅԱՆԻՆ (պրոդյուսեր), Թագուհի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (պրոդյուսեր)՝ «Փարաջանով» (ՀԱՅԱՍՏԱՆ, ՈՒԿՐԱԻՆԱ, ՖՐԱՆՍԻԱ, ՎՐԱՍՏԱՆ) ֆիլմի համար:

2. Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ Արթուր ՄԵՍՉՅԱՆԻՆ (ճարտարապետ)՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքը, վերակառուցված գլխավոր մասնաշենքը և Մաշտոցի պողոտայից դեպի մատենադարան տանող վերակառուցված ճանապարհը» համալիրի համար և Արտակ ՂՈՒԼՅԱՆԻՆ (ճարտարապետ)՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանի համար: 

3. Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում՝ Սամվել ՇՈՒՔՈՒՐՅԱՆԻՆ, Երվանտ ԶՈՐՅԱՆԻՆ (ԿԱՆԱԴԱ)՝ «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար:

4. Հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում՝ Հրաչիկ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ՝ «Ազատագրական պայքարի ուղիներում» աշխատության համար:

Աղբյուր, մանրամասներ`  http://www.yerkir.am/am/news/60568.htm

Комментариев нет:

Отправить комментарий