13.01.2014

Վանաձորի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրային նպատակները

Վանաձորի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրային նպատակները

 Վանաձորի քաղաքապետարանը նպատակադրվել է 2014 թվականին դառնալ լավագույն քաղաքային համայնք: Հունվարի 13-ին Վանաձորի քաղաքապետրանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2014 թվականի անդրանիկ աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությունը վարում էր քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Ինչպես իր ներածական խոսքում նշեց քաղաքապետը, առաջին խորհրդակցությանը նախանշվելու են այն ծրագրային նպատակները, որոնք առաջնահերթ են համայքի և քաղաքապետարանի համար: Վանաձորի քաղաքապետն առաջարկեց գրավոր խնդրանքով դիմել ՀՀ կառավարությանը Վանաձորի թվով 84 3-րդ կարգի բազմաբնակարան շենքերի ամրացման և քաղաքի կամուրջների վերանորոգման նպատակով պետական բյուջեից հատկացումներ կատարալու համար: Ինչպես նշեց քաղաքապետ Սամվել Դարբինյանը, եթե անգամ երկու կամ երեք շենքերի ամրացումը հնարավոր լինի իրականացնել 2014 թվականին, ապա դա ևս մեծ նվաճում կլինի: Վանաձոր համայնքի համար լրջագույն խնդիր է աղբահանությունը: Կոմունալ և աղբահանության ծառայություններ մատուցող ընկերությունների տեխնիկան բարոյապես և ֆիզիկապես մաշված է, և այդ պարագայում հնարավոր չէ արդյունավետ աղբահանություն իրականացնել: Քաղաքապետն առաջարկեց համապատասխան խնդրանքով կրկին դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի պետական աջակցությամբ և միջնորդությամբ հնարավոր լինի ցածր տոկոսադրույքով վարկավորում ստանալ, ինչի շնորհիվ քաղաքապետարանը կարող է նոր տեխնիկա գնել արդյունավետ աղբահանություն իրականացնելու նպատակով: Հաջորդ ծրագրային առաջնահերթությունը, որը ներկայացրեց քաղաքապետը, դա քաղաքի գլխավոր հատակագիծն է: Սամվել  Դարբինյանը հանձնարարեց ճարտարապետության և քաղաքաշինության բաժնին 2014 թվականի առաջաին կիսամյակի ընթացքում ավարտել գլխավոր հատակագծի նախագծման և մշակման աշխատանքները: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը, գոհունակություն հայտնելով 2013 թվականին քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքից, նշեց, որ համայնքը ճանաչվել է լավագույն մարզական համայնք և  արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին՝ 1.5 մլն դրամ: Այդ գումարն ուղղվելու է բռնցքամարտի դպրոցի համար ռինգի ձեռքբերելուն:
 Սակայն քաղաքապետը հորդորեց աշխատակազմին  էլ ավելի ջանասիրաբար կատարել իրենց պարտականությունները, քանի որ համայնքի ներուժը բավարար է 2014 թվականին դառնալ հանրապետության լավագույն քաղաքային համայնք: Եվ դա հաջորդ տարվա համար լինելու է Վանաձոր համայնքի առաջնահերթ նպատակը: Լավագույն քաղաքային համայնք լինելու առաջին պայմանը 100 տոկոսով սեփական եկամուտների կատարումն է: Վանաձորը կարող էր նաև 2013 թվականին հասնել այդ մակարդակին, սակայն սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով մուտքերի մի մասը բյուջե մուտքագրվեց 2014 թվականին: Քաղաքապետի հանձնարարությամբ համապատասխան ծառայությունները կվերանայեն իրենց վարչարարությունը, և հնարավոր կլինի 2014 թվականին ապահովել 100 տոկոս բյուջեի մուտքերի ապահովում:
Վանաձորի քաղաքապետարան    

Комментариев нет:

Отправить комментарий