12.01.2014

Համակարգչային արդիական ծրագրերը և նրանց ազդեցությունը կյանքի վրա

Համակարգչային արդիական ծրագրերը և նրանց ազդեցությունը կյանքի վրա
  Այս օրերին վիրտուալ աշխարհը, ինչպես նաև վերջերս շուկա հանված տեխնոլոգիաները յուրահատուկ գրավչություն ու բազմատեսակություն ունեն, ինչը իր կողմ է գրավում ցանկացած տարիքային խմբում գտնվող օգտատիրոջը:
«Վիչաթ»-ի, «Վայբեր»-ի և «Վաթզափ»-ի պես համակարգչային ծրագրեր հետզհետե փոխարինում են չաթի հնացած ծառայություններին, այդ թվում «Յահու Մասենջըր»-ին և բջջային հեռախոսների կարճ հաղորդագրություններին: Թեև երկար ժամանակ չէ ինչ ներկայացվել են այդ ծրագերը, սակայն նրանք արդեն իրենց ոտնահետքն են դրել երիտասարդների կյանքում: Գուցե համակարգչային արդիական ծրագերի օգտագործման հանդեպ ցուցաբերված հետաքրքրության գլխավոր պատճառը օգտագտիրոջ համար դրա անվճար լինելն է, հետևաբար այդ ծրագրերն իր բջջային հեռախոսում ունեցող և հեշտությամբ ինտերնետին միացող ցանկացած անհատ կարող է անվճար կերպով օգտվել գրություն, լուսանկար և այլ ֆայլեր պարունակող հաղորդագրություններից: Այս հաղորդման ընթացքում ներկայացնելով համակարգչային հիշյալ արդիական ծրագրերը, կփորձենք նաև անդրադառնալ դրանց պատճառած վնասներին ...

.... Թեև սոցիալական ցանցերն ու համակարգչային ծրագրերը պետությունների և հասարակական ծրագրեր մշակողների միջոցով ըստ երևույթին արտադրվում են անկախության տարածման, հավաքական համախոհության ու անհատական կապերի ստեղծման, ինչպես նաև հասարակության մեջ լրատվական իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով, սակայն շատ պարագաներում գործնականում այլ ուղղություն են ընտրել: Սոցիալական ցանցերը տիրանալով անհատի անձնական տեղեկություններին հող են պատրաստում տարբեր տեսակի լրտեսության համար: Նրանք աշխարհի շատ կետերում ստանձնում են արևմուտքին ընդդիմացող պետությունների դեմ ներքին ապսատմբությունների ղեկավարման ու կազմակերպման դերակատարությունը: Լրտեսական ցանցերը տարբեր հաղորդագրությունների փոխանցմամբ կարող են քաղաքացիական ընդվզումներն ու հեղափոխությունները կողմնորոշել արևմուտքի շահերի ապահովման ուղղությամբ: Հետևաբար անհրաժեշտ է, որ օգտատերերը առավել զգուշությամբ օգտվեն արդիական միջոցներից:

Աղբյուր, մանրամասներ`  http://armenian.irib.ir/rangarang/item/40121

Комментариев нет:

Отправить комментарий