26.01.2014

Քադդաֆիի գաղտնի աշխարհը. Նրա սեքս ստրուկներն ու թշնամիների համար նախատեսված սառցե հավերժական գերեզմանները

qadafiԼիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆին իր պալատներում ունեցել է արական և իգական սեռի ստրուկներ, որոնց թվում եղել են նույնիսկ 14-ամյա երեխաներ, հրապարակել է BBC-ն:
Երիտասարդ տղաներն ու աղջիկներն ընտրվում էին Քադաֆիի կողմից դպրոցներում և համալսարաններում նրա բազմաթիվ այցերի ու ելույթների ժամանակ, իսկ հետո առևանգվում նրա թիկնապահների կողմից և տարվում Տրիպոլիի համալսարանում առկա հատուկ գաղտնի վայրը կամ նրա բազմաթիվ պալատներից մեկը, ասվում է BBC-ի «Խելագար շուն` Քադաֆիի գաղտնի աշխարհը» վերնագրով փաստաթղթերի վրա պատրաստված հոդվածում:
Սեռական վարակիչ հիվանդությունների առկայության գինեկոլոգիական հետազոտություններ անցնելուց հետո նրանք պարտադրողաբար հանդիպում էին Քադաֆիի հետ:

Բրիտանական հեղինակավոր գործակալությունը մեջբերում է անանուն մի կնոջ, ով եղել է Քադաֆիի գերիներից և պատմել է Քադաֆիի մոտ իր գերության մասին: Կինը պատմել է, որ նրան տարել են բռնապետի որջ, որտեղ նա իր կին զինվորներին հրամայել է նախապատրաստել նրան:
Ստիպելով կրել վառ շպար և բաց շրջազգեստ` Քադաֆին 7 տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ բռնաբարել է նրան, մինչև որ նա կարողացել է փախուստի դիմել պատահաբար բաց մնացած դռնով:

Քադաֆիի նախկին ծառայողը նրան «սարսափելի այլասերված է» անվանում:
«Նա իր սեփական տղաներն ուներ: Նրանք «ծառայողական խումբ» էին կոչվում: Բոլոր նրանք տղաներ ու թիկնապահներ էին… նրա հաճույքների համար հարեմ»,- ասում է Նուրի ալ Միսմարին՝ նրա նախկին գլխավոր արձանագրիչը, ով ծառայել է բռնապետին 40 տարի:
Մեկ այլ ականատես պատմում է, որ Քադաֆիի թշնամիների մարմինները սառեցվում էին, որպեսզի Քադաֆին միշտ տեսներ: Բահիա Կիխիան` Լիբիայի նախկին արտգործնախարարի այրին, ասում է, որ իր ամուսնու անհետացումից հետո հանդիպել է Քադաֆիին, ով ասել է, որ նա ողջ է:
Սակայն 2011 թվականի հեղափոխությունից և Քադաֆիի տապալումից հետո նրա ամուսնու մարմինը սառեցված է հայտնաբերվել:
«Նա սիրում էր իր զոհերին պահել սառնարաններում` նրանց անընդհատ նայելու համար»,- ասել է Բահիան:
«Նա այցելում էր իր զոհերին… Կարծես նրանք մի տեսակ սարսափելի հուշանվերներ լինեին: Մի բան, որ նա կարող էր նայել, ձեռք տալ ու ինքն իրեն հիշեցնել իր ամենազորության մասին: Որոշ մարդկանց դիեր պահվել են այդտեղ 25 տարուց ավելի»,- հավելել է նա:


Комментариев нет:

Отправить комментарий