11.01.2014

Հերքվել է Իրանի և Ռուսաստանի միջև «Նավթ ապրանքի դիմաց» համագործակցության պայմանագրի ստորագրման մասին շրջանառված լուրը

Հերքվել է Իրանի և Ռուսաստանի միջև «Նավթ ապրանքի դիմաց» համագործակցության պայմանագրի ստորագրման մասին շրջանառված լուրը
ԻԻՀ նավթի նախարարության հանրության հետ կապի բաժնի գերատեսուչը հերքել է Իրանի և Ռուսաստանի միջև «Նավթ ապրանքի դիմաց» համագործակցության պայմանագրի ստորագրման մասին շրջանառված լուրը :
Շաբաթ օրը ԻՌՆԱ գործակալությանը տված զրույցում , Աքբար Նեմաթոլլահին , հակազդելով «Նավթ ապրանքի դիմաց» համագործակցության համար Թեհրանի և Մոսկվայի միջև համաձայնության կապակցությամբ որոշ լրատվամիջոցների տարածած լուրին , ասել է  .- Երկու երկրի միջև դեռևս ոչ մի համաձայնագիր չի կնքվել :
«Ռոյտերզ» գործակալության հայտարարությամբ , Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են անցկացնում նավթի դիմաց ապրանք տրամադրելու մասին , համաձայն որի , չնայած Արևմուտքի կողմից կիրառվող շրջափակումներին , Իրանն իրավունք է ունենալու մեծացնել իր նավթային արտածումների ծավալը :
Գործակալության հաղորդմամբ , բանակցությունների գործընթացին ծանոթ իրանական ու ռուսական երեք աղբյուրներ հայտարարել են , որ երկու երկիրը բանակցում են գործակցության գլխավոր կետերի շուրջ և արդյունքում , Մոսկվան օրական ավելի քան 500 հազար տակառ նավթ է գնելու Իրանից  ՝ սարքավորումների և ապրանքի դիմաց : 


Комментариев нет:

Отправить комментарий