30.01.2014

Օրրան. մամուլի հաղորդագրություն


                                                                                                                                                                                        Հաղորդակից անձ` Սուսաննա Մանուկյան
                                                                                       Հեռախոս` 094 43 08 69
                                                                                       Էլ. փոստ`  manukyan.susanna@yahoo.com

Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը  2014 թվականի փետրվարի 17-ից  Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կÙ»ÏݳñÏÇ տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորվում է աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի կողմից:
Տաք սնունդ ստանալու  և միմյանց հետ շփվելու նպատակով տարեցները Օրրան կհաճախեն կեսօրին: Տաք սննդի այս  ծրագիրը կազմվել է  Երևանի Օրրանի տարեցների ծրագրի հիման  վրա, որում` 2000 թվականից ի վեր,  ավելի քան 55 տարեցներ  են ընդգրկված:
Ներկայնումս Վանաձորի Օրրան են հաճախում տնտեսապես անապահով ընտանիքների ավելի քան 65 երեխաներ, որոնք Օրրանում ստանում են տաք սնունդ, ինչպես նաև բժշկական, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայություններ: Երեխաները մասնակցում են նաև մասնագիտական վերապատրաստÙ³Ý դասընթացների և  մշակութային հարուստ ծրագրերի:
 “Սահմանափակ միջոցների պատճառով սկզբում մենք հնարավորություն չունեցանք ծրագրում ընդգրկել նաև տարեցներին, ինչպես որ դա արվում էր Երևանի Օրրանում” – մեկնաբանում է Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:  “Երբ Սերժ Թանկյանը և նրա տիկինը` Անժին, մեզ դիմեցին, թե ինչպես  օգնել Վանաձորի Օրրանին, մենք  նրանց առաջարկեցինք  մի քանի տարբերակներ: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես տարեցների ծրագրի հանդեպ և  արագորեն`  մի քանի օրվա ընթացքում,  արդեն ծրագրում  կատարեցին ներդրումներ` վստահ լինելու համար, որ այս տարվա խստաշունչ ձմռան պայմաններում կարիքավոր տարեցները օրվա ընթացքում գոնե մեկ անգամ տաք սննդի, տաքուկ անկյան և հոգածության հնարավորություն կունենան”:

Օրրանի մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու , ինչպես նաև որպես շահառու դիմելու համար այցելեք Օրրանի կայք` www.orran.am կամ զանգահարեք 0322 45598:

Комментариев нет:

Отправить комментарий