Ամերիկայի առևտրի նախարարությունը մի հրահանգով արգելել է Թուրքիայից Իրան կատարվող արտածումները։
«Press-Tv» լրատվական ցանցի հաղորդման համաձայն՝ ԱՄՆն հակամարդկային մի քայլի դիմելով և շրջանցելով ՄԱԿին, աննախադեպ մի հրահանգով, Թուրքիայի մի ընկերությունից պահանջել է կասեցնել Իրան արտածվող Բուինգ ինքնաթիռի շարժիչի մասերը։
Ամերիկան հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ գործադրվող շրջափակումների խախտման պատճառով է այդ քայլին դիմել։
Տարիներ է, որ Ամերիկայի կողմից Իրանի դեմ կիրառվող սահմանափակումների պատճառով, մարդատար ինքնաթիռների և նրանց մասերի վաճառքը արգելվել է իրանական ավիաընկերություններին, որը ուղղակիորեն ազդել է այս երկրի ժողովրդի վրա։
Ամերիկայի առևտրի նախարարությունը այն պատճառով, որ այդ երկրի պաշտոնատարները համոզված են, որ մի իրանական տրանսպորտային ընկերություն երեքշաբթի հունվարի 7ից սկսյալ թուրքական մի ընկերությունից ինքնաթիռների գործածված շարժիչներ է ստանալու, անժամանցելի մի հրահանգով՝ Թուրքիայի K-3 ավիալոգեստիկական ընկերությունից պահանջել է կասեցնել շարժիչների արտածումը։
Այդ հրահանգը նաև իրանական «Փույա» ավիաընկերությանը իր թիրախն է դարձրել։
Սկզբնաղբյուրը՝http://armenian.irib.ir/news/political/item/39933
Комментариев нет:
Отправить комментарий