04.01.2014

Իրանը Մյունիխենի անվտանգության համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել

Իրանը Մյունիխենի անվտանգության համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել
Մյունիխենի անվտանգության համաժողովի նախագահը Իրանին հրավիրել է բարձրաստիճան ներկայացուցչով մասնակցելու  միջազգային այդ իրադարձության 50-րդ նստաշրջանին:
Ըստ «Փրես Թի Վի»-ի հաղորդման, Մյունիխենի համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իսչինգերը ուրբաթ օրն ասել է. «Իրանը Մյունիխենի անվտանգության նստաշրջանին մասնակցելու հրավեր է ստացել»:
Նա ավելացրել է, որ ակնկալում է այդ համաժողովին մասնակցի ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կամ մի այլ բարձրաստիճան պաշտոնատար:
Մյունիխենի միջազգային 50-րդ համաժողովը գումարվելու է հունվարի 31-ից փետրվարի 2-ը:
Համաժողովին մասնակցում են արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտի բարձրաստիճան որոշում կայացնողներ, գործարարներ ու քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ:
Սկզբնաղբյուրը՝ http://armenian.irib.ir/news/iran/item/39784


Комментариев нет:

Отправить комментарий