25.01.2014

Իրանի իսլամական մշակույթի նախարարի տեղակալը դիտել է Իրան-Հայաստան համատեղ բեմադրությունը

Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդման նախարարի  գեղարվեստական հարցերով տեղակալը դիտել է Իրան-Հայաստան համատեղ բեմադրությունը  







Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդման նախարարի գեղարվեստական հարցերով տեղակալ՝ Ալի Մորադխանին  ներկայանալով Հաֆեզի անվան դահլիճում , դիտել է Իրան-Հայաստան համատեղ բեմադրությունը: «p2» բեմադրությունն Իրան-Հայաստան համատեղ աշխատանքի արդյունք է: Բարձր գնահատելով «p2» բեմադրության  մասնակցությունը «Ֆաջր» թատերական փառատոնին , Ալի Մորադխանին ընդգծել է  թատրոնի բնագավառում համատեղ բեմադրությունների ոլորտում երկու երկրի համագործակցության անհրաժեշտությունը:
Հունվարի 22-ի երեկոյան Իրան-Հայաստան առաջին համատեղ աշխատանքը  հյուրընկալեց Իսլամական առաջնորդման նախարարի գեղարվեստական հարցերով տեղակալին և արվեստագետներ՝ Մաեստրո Լորիս Ճգնավորյանին , Բեհզադ Ֆարահանիին ու Ջահանբախշ Սոլթանիին:
Բեմադրության ավարտից հետո, դերասան և  «p2» բեմադրության  սցենարիստ Աբբաս Ջամալին շնորհակալություն հայտնեց Իսլամական մշակույթի ու առաջնորդման փոխնախարար՝ Ալի Մորադխանիին ներկայության համար:
Նա հանդիպում ու երկխոսություն ունեցավ «p2» բեմադրության   դերասանների և ռեժիսորի հետ ու բարձր գնահատեց խմբի անդամների տարած աշխատանքը:
Ալի Մորադխանին արժեքավոր քայլ գնահատեց Հայաստանցի արվեստագետների հետ համատեղ ներկայացումը:
Նշելով ,որ «p2» բեմադրության  պատրաստման համար իրանցի և հայաստանցի արվեստագետները մեկ ամիս փորձեր են անցկացրել , բեմադրության ռեժիսոր՝ Սեյյեդ Մորթեզա Միր Մոնթազամին ասել է. «Ֆաջր» թատերական փառատոնի ավարտից հետո, այս համատեղ աշխատանքը բեմ դուրս կգա  Իրանում  ու Հայաստանում:
Հայաստանի «Միհր» և Իրանի «Ստվեր» թատերական խմբերի մասնակցությամբ  «p2» բեմադրությունը մասնակցել է «Ֆաջր»-ի 32-րդ  թատերական փառատոնի միջազգային մրցութային բաժնում:
 «p2» բեմադրությունը ցուցադրում է Աժդահակի պալատը  ,որը վերածվել է անհամար մարդկանց սպանության վայրի և այլևս չունի անցյալի  իշխանությունն ու դիրքը:
149 ներքին ու արտասահմանյան բեմադրությունների մասնակցությամբ «Ֆաջր»-ի 32-րդ թատերական փառատոնը մեկնարկել է հունվարի 14-ին և շարունակվելու է մինչև փետրվարի մեկը:

http://armenian.irib.ir/news/farhangi/item/40656

Комментариев нет:

Отправить комментарий