07.02.2014

Ինչպե՞ս կարող են ՀՀ քաղաքացիները իմանալ՝ իրենց մուտք ՌԴ արգելված է, թե ոչ

Ինչպե՞ս կարող են ՀՀ քաղաքացիները իմանալ՝ իրենց մուտք ՌԴ արգելված է, թե ոչՀայաստանի քաղաքացիները ավելորդ քաշքշուկից եւ ֆինանսական ծախսերից խուսափելու համար նախապես կարող են պարզել՝ արդյոք իրենց մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելված է, թե ոչ։ Այս մասին  ասաց Միգրացիոն ծառայության գործակալության պետ Գագիկ Եգանյանը։«ՌԴ միգրացիոն ծառայության կայքում տեղեկատվական ռեսուրս է տեղադրված, որտեղ յուրաքանչյուր անձ, որը կասկածում է իր մուտքի հետ կապված հանգամանքները, կարող է այցելել կայք, անձնական տվյալները մուտքագրել,  հետեւել հրահանգներին եւ իմանալ՝ իր մուտք արգելվում է, թե ոչ։ Անգամ խոստացել էին հարստացել այդ տեղեկատվական ռեսուրսը եւ տեղադրել ինֆորմացիա արգելանքի ժամկետների, պատճառների մասին։ Ավելին՝ եթե ինչ-որ մեկը դժգոհ է կամ համաձայն չէ, նկատառումներ ունի, կարող է դիմել ՌԴ դաշնային ֆեդերալ միգրացիոն ծառայություն,  դիմելու պարգայում այդ դիմումը քննության կառնեն»,-ասաց ծառայության պետը։ 

Մանրամասները կարդալ՝ http://news.am/arm/news/192837.html

Комментариев нет:

Отправить комментарий