27.02.2014

Նուռը վերացնում է կրծքի քաղցկեղի բջիջները

  Նուռը հարուստ է հակաօքսիդանտներով և, հետևաբար, օգտակար է առողջության համար: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ դիետոլոգները նշել են, որ նռան հյութը պաշտպանում է սրտի նոպայից և ինսուլտից: Նուռը նաև չի թողնում, որպեսզի անոթներում նստվածքներ առաջանան և նույնիսկ՝ ներծծում է դրանք:

Այն նաև կայուն է պահում է շաքարի և խոլեստերինի մակարդակը: Նռան հյութում չկան կալորիաներ, ինչպեսև բացակայում է խոլեստերինը, հագեցած յուղերը:

Մի շարք հետազոտություններ ապացուցել են, որ նուռը վերացնում է կրծքի քաղցկեղի բջիջները: Նռան հյութը վերացնում է ազատ ռադիկալները, դանդաղեցնում է ուռուցքի աճը և այլ գործընթացներ, որոնք կապված են ռադիկալների հետ:

Նուռն օգտակար է հիպերտոնիայով տառապող մարդկանց համար: Այս մթերքը նվազեցնում է անոթների բորբոքումը:

 Սկզբնաղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2013/12/26/nur-gitnakan/


Комментариев нет:

Отправить комментарий