Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները մեծ դժվարությամբ նշված վայրից (հասցեն` Արնբերդի փողոցի թիվ 2) գործող «MN OIL» ՍՊԸ-ին պատկանող վառելիքի տակառից դուրս են բերել նշված ՍՊԸ-ի տնօրեն Իրանի քաղաքացի 35-ամյա Ռաֆիդատ Մաքսուդինի և Արմեն անունով մի տղայի դին, ում լրիվ տվյալները ոստիկանությունն այս պահին պարզում է: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, տեսնելով փրկարարների վտանգավոր աշխատանքը (մի քանի փրկարար այդ հոտից վատացան), իրար հարց էին տալիս` 40-50 հազար դրամ աշխատավարձի դիմաց տեսնես մեր կառավարության պաշտոնյաների զավակները կանեին այս վտանգավոր գործը, մինչդեռ սա 1-ին դեպքը չէ, որ փրկարարները վտանգում են իրենց կյանքը:
Մանրամասները կարդալ՝ http://lurer.com/?p=129530&l=am&fb_action_ids
Комментариев нет:
Отправить комментарий