10.03.2014

Լեռնահովիտի դպրոցի վերակառուցում Քաշաթաղի շրջանում

Սիրելի հայրենասերներ,
Մեծ սիրով և հպարտությամբ հայտնում ենք բոլորիդ, որ մենք ընտրեցինք այն դպրոցը Քաշաթաղում, որի աշակերտները մեզանից կստանան նվեր մի որակյալ, վերակառուցված, գեղեցիկ դպրոց այս տարվա սեպտեմբերին։
Բավականին երկար ժամանակ կատարեցինք ուսումնասիրություն դպրոցն ընտրելու համար և ընտրեցինք Լեռնահովիտ համայնքի դպրոցը։ Համայնքը կազմված է Լեռնահովիտ, Սպիտակաջուր և Շրվական գյուղերից: Ներկայումս Լեռնահովիտի դպրոց են հաճախում 26 աշակերտ այս երեք գյուղերից և հարևան Հակ գյուղից: 2014-2015 ուսումնական տարվաը ընթացքում դպրոցը կունենա 29 աշակերտ իսկ 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում 33: «Հայրենասեր»-ի այս ծրագրի ներկայացուցիչը Հայաստանում, ով նաև շինարարության փորձառու մասնագետ է, այցելել է Լեռնահովիտ, որպեսզի կատարի չափագրումներ և կազմի նախահաշիվ: Իր այցի ժամանակ նա հանդիպել է ուսուցչական կազմի, տնօրենի և համայնքապետի հետ որպեսզի լսի տեղաբնակների կարծիքներն ու հաշվի առնի դրանք: Լեռնահովիտ համայնքի աշակերտները, ուսուցիչները, տնօրենն ու համայնքապետն անչափ խանդավառված են։
Մեր աշխատասիրության և հաստատուն քայլերի շնորհիվ այս ծրագիրը հաղթական ավարտ կունենա: Հուսով եմ, որ դուք էլ ձեր ներդրումով այս ծրագրի մաս կկազմեք։

Ստեփան Սարգսյան Նելլի Շուշի Մարտիրոսյան
Համահիմնադիր Համահիմնադիր

Комментариев нет:

Отправить комментарий