16.04.2014

Թեհրանահայերը դատապարտել են Թուրքիայի հակասիրիական քայլերը


  Այսօր մի խումբ թեհրանահայեր հավաքվելով Թեհրանում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի առջև, դատապարտել են  Թուրքիայի հակասիրիական դիրքորոշումն ու Սիրիայում  նրա կողմից իրականացվող ահաբեկչական գործողությունները:
Լուրերի կենտրոնական ծառայության հաղորդման համաձայն, այսօր ապրիլի 16-ին ավելի քան 200 իրանահայեր վանկարկելով պահանջատիրական կարգախոսներ բողոքել են  Թուրքիայի հակասիրիական քաղաքականության  դեմ:
Անդրադառնալով Քեսաբում «Ալնասրա» ահաբեկչական խմբավորման կատարած գործողություններին, ցուցարարները պահանջել են Թուրքիան դադարեցնի ահաբեկչական խմբերին օժանդակելու գործընթացը:
Ցուցարարները նույնպես պահանջել են, որ աշխարհում «Մարդու իրավունքներին» առնչվող կազմակերպությունները հատկապես ՄԱԿ-ը, կանխեն Միջին արևելքում պատերազմների հրահրումը, հատկապես Թուրքիայի հակասիրիական  սադրանքները:
Համահավաքի մասնակիցները վերջում նույն թեմայով մի բանաձև են հանձնել Թեհրանում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակին:
Երեքշաբթի ապրիլի 15-ին, Սպահանում ավելի քան 100 հայ երիտասարդներ համահավաք են կազմակերպել «Թրքիշ էյրլայն»-ի գրասենյակի առջև: Նրանք դատապարտելով ԱՄՆ-ին և Թուրքիային նրանց բնութագրել են  Քեսաբում իրականցված ահաբեկչական գործողությունների իսկական հեղինակները:
Վերջին լուրերից պարզվում է, որ ահաբեկիչներն այդ տարածքներում հարձակում իրականացնելու ժամանակ օգտագործել են քիմիական զենք:   

Սկզբնաղբյուր` http://armenian.irib.ir

Комментариев нет:

Отправить комментарий