18.04.2014

ՄԱԿ­ում Իրանի ներկայացուցչությունը արձագանքել է Ամերիկյան ինքնաթիռի Թեհրանում վայրէջք կատարելու լուրին

 ՄԱԿ-­ում  Իրանի  ներկայացուցչության  մամլո  գրասենյակի  պատասխանատու՝  Համիդ  Բաբային  ,  ի  պատասխան  « Նյու  Յորք  Թայմզ » ­ի  այն  լուրի  ,  որ  իբր  թե՝  ԱՄՆ­ի  «Յութա»  բանկին  պատկանող    մի  ինքնաթիռ   վայրէջք  է կատարել   Թեհրանի  Մեհրաբադի  օդանավակայանում  ,  ասել  է  ,  որ  ոչ  մի  տեղեկություն  չունի  այդ  կապակցությամբ ։
Ամերիկյան  նույն  թերթը  նշել   է  նաև  ,  որ  ոչ  ոք  չգիտե  թե  այդ  ինքնաթիռը  ինչու   է  վայրէջք  կատարել  Իրանում ։
Օրաթերթը  գրել  է . «  Երեքշաբթի  առավոտյան ,  Թեհրանի  Մեհրաբադի  օդանավակայանը  մի  անսովոր  երևույթի  ականատեսն  է  եղել   ։   ԱՄՆ­ի   դրոշով   մի  ինքնաթիռ  վայրէջք  կատարելով   ,  կայանել  է  օդանավակայնի  մի  այնպիսի  մասում  ,  որը  չորս  կողմից  պարզ  նկատելի  է »։

http://armenian.irib.ir/news/iran/item/44418 

Комментариев нет:

Отправить комментарий