03.04.2014

Երևանը մեղադրում է Անկարային


  «Հասանելի բոլոր վկայությունները և Քեսաբի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս եզրակացնել, որ վերջին հարձակումները, առանց որևիցե կասկածի, իրականացվել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, Ալ-Քայիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից:»- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարար՝ Էդվարդ Նալբանդյանը:
Սիրիայի պետական հեռուստակայանի ապրիլի 3-ի հաղորդման համաձայն՝ Էդվարդ Նալբադյանը պահանջել է կանխարգելել ահաբեկիչներին մուտքը Սիրիա և խաղաղ բնակիչների վրա նրանց հարձակումը:
Նա նշել է.« Քեսաբում բռնի գործողությունները, որոնք մեծ մասամբ  ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, հանգեցրել են տեղի բնակչության տեղահանմանը»:
«Հայաստանն իր ամբողջ ջանքն ի գործ  է դրել  Սիրիայում իր քաղաքացիների շահերն երաշխավորելու համար»-հավելել է ՀՀ ԱԳ նախարարը :
Նա  բարձր է գնահատել ահաբեկչական ոճրագործությունները դատապարտող ՌԴ-ի դիրքորոշումը:

Սկզբնաղբյուր` http://armenian.irib.ir/news/armenia/item/43744-

Комментариев нет:

Отправить комментарий