30.04.2014

Արաբկիր վարչական շրջանի հերթական նվերը Լոռու մարզին

  Լոռու մարզի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև համագործակցության շրջանակներում ապրիլի 26-ին հերթական այցը կատարվեց Լոռու մարզ: Արաբկիրի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Գյուլումյանի գլխավորությամբ թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ եղան Վանաձորում: Պատվիրակության անդամներին դիմավորեցին Լոռու մարզպետի տեղակալներ Վանիկ Ասատրյանը, Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը՝ ուղեկցելով Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգ: Պատվիրակության անդամները 1000 կտոր գեղարվեստական գրականություն էին բերել մարզի գրադարաններին նվիրելու համար, որոնցից 400-ը հանձնեցին Վանաձորի գրադարանային համակարգին: Գրքերի մյուս մասը հետագայում կհանձնվի մարզի այլ համայնքների գրադարաններին: Գրադարանային համակարգի տնօրեն Խորեն Գասպարյանն իր երախտագիտությունը հայտնեց անակնկալի համար:
Պատվիրակության անդամները եղան նաև Դսեղ համայնքում և գրենական պիտույքներ նվիրեցին նորամուտ տոնող Դսեղի մանկապարտեզին:

http://lori.gov.am/news/item/2014/04/28/news/

Комментариев нет:

Отправить комментарий