06.04.2014

ՍամվելԴարբինյան. Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը

  Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Մայրության և գեղեցկության տոն:
Սիրելիկանայք, մայրեր և քույրեր, շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ:Ավանդական հայկական օջախում հայ մայրերի դերն անգնահատելի է: Իրենց զավակների դաստիարակության գործում նրանց անուրանալի ու անգնահատելի ավանդն ու վաստակն է մեր ազգի հարատևության գլխավոր երաշխիքը: Մայրությունն իր մեջ ներառում  է սեր ու աստվածային գեղեցկություն, արարչագործություն ու հավերժությունը, բարություն ու ներողամտություն: Հայկին, հայ մայր տեսակն իր էությամբ սիրո ու նվիրումի, հայկական օջախների շենացման մարմնացումն է` առհավետ: Տարվա յուրաքանչյուր օրվա մեր առաքելությունն է ջերմությամբ, սիրով ու հոգատարությամբ մեր սիրելի մայրերի և գեղեցիկ կանանց ո ւաղջիկների կյանքը դարձնենք ավելի պայծառ ու երջանիկ:
Մեր սիրելի մայրերին և կանանց մաղթում եմ առողջություն, անսահմանսեր, կանացի և մայրական մեծ երջանկություն: Թող Ձեր ժպիտներն անսպառ լինեն: Թող այս յուրահատուկ օրը պարգևի Ձեզ շատ ժպիտներ և անմոռանալի պահեր: Ձեր գոյությամբ արժեվորվում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Այս տոնը մեր մայրերին, քույրերին եւ կանանց մեծ արելու, նաեւ գնահատանքի խոսքեր հղելու եւս մի հաճելի առիթ է:
Եվս մեկ անգամ շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ` ցանկանում եմ, որ դուք վայելեք ընտանեկան ջերմության ողջ բերկրանքը, լինեք հավերժ հմայիչ ու երիտասարդ, ունենաք արժանավոր եւ հպարտություն ներշնչող զավակներ:

Սամվել Դարբինյան

Վանաձորի  քաղաքապետ

Комментариев нет:

Отправить комментарий