28.04.2014

Սիրիայում սպանվել է «Հայերի դահիճ»-ը


   Քեսաբահայության ջարդն իրականացրած «Ալ Նասրա« ճակատի պարագլուխներից մեկը սպանվել է Սիրիայի բանակային ուժերի հետ բախման արդյունքում:
Լաթաքիա քաղաքում Սիրիայի բանակային ուժերը և Իսլամական դիմադրությունը ոչնչացնելով թաքֆիրական ահաբեկիչներին, սպանել են  այդ խմբի պարագլուխներից մեկին:
Քեսաբահայության կոտորածի գլխավոր հեղինակ՝ Ալ Նասրա ճակատի ահաբեկչական խմբի պարագլուխ՝ «Հայերի դահիճ»-ը , բուն անունով Ֆարս Չեչենին սպանվել է Սիրիայի բանակային ուժերի հետ բախումների արդյունքում:
Լիբանանի «Ալ Խաբար Պրես» գործակալության հրապարակած հաղորդման համաձայն՝ «Հայերի դահիճ»-ը  վերջերս նախազգուշացրել էր Սիրիայի հայերի ու ընդհանրապես քրիստոնյաների վրա հարձակման կապակցությամբ : Նա Քեսաբի վրա կատարած հարձակմամբ իրագործեց իր սպառնալիքները:
Բանակային ուժեր միմյանցից անջատել են Հոմսի որոշ շրջաններ, կանխարգելելու   զինված խմբերի համախմբումը:
Ահաբեկիչների կողմից Հալեպ քաղաքի հին թաղամասի վրա իրականացված ականային հարձակման հետևանքով զոհվել են 35 և վիրավորվել ավելի քան 80 սիրիացիներ:

http://armenian.irib.ir/news/political/item/44834

Комментариев нет:

Отправить комментарий