09.04.2014

Պատրաստեք զատիկի իտալական կարկանդակ հետևյալ բաղադրատոմսով, այն շատ համեղ զատիկի ուտեստ է:

  Ալյուրը մաղել, մի պտղունց աղ ցանել, ավելացնել ձիթայուղ ու այնքան ջուր, որ ստացվի փափուկ խմոր: Խմորը բաժանել տասներկու մասի, թողնել մեկ ժամ: Սպանախը լվանալ, կտրատել, աղ ցանել, շոգեխաշել: Բուլկին թրջել կաթի մեջ, քամել, երկու ձու հարել, խառնել բուլկուն և ավելացնել 3 ճաշի գդալ պանիր: Զանգվածը խառնել սպանախին: Միջուկի վրա աղ ու պղպեղ ցանել: Վերցնել խմորի մի գունդը, բարակ բացել, փռել տապակի մեջ այնպես, որ եզրերը մի փոքր կախվեն տապակից: Բուսայուղ քսել, դնել  խմորի երկրորդ շերտը, կրկնել: Վեց շերտ դնելուց հետո տեղադրել միջուկը: Սպանախի վրա փոսեր անել, ամեն փոսի մեջ մի կտոր կարագ դնել և կոտրել մնացած վեց ձուն: Կարելի է ձվերը նախապես խաշել, այդպես ավելի գեղեցիկ է ստացվում: Սպանախը ծածկել խմորի  մնացած վեց շերտերով, ամեն մեկին ձեթ քսելով: Վերջին շերտի եզրերն ամրացնել, պատառաքաղով ծակծկել կարկանդակը և դնել տաք ջեռոցի մեջ: Մատուցվում է թե տաք, թե սառը վիճակում:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ԶԱՏԻԿԻ ԻՏԱԼԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ

ալյուր  ալյուր 500 գրամ

ձիթապտուղի ձեթ  ձիթապտուղի ձեթ 2 ճաշի գդալ

աղ  աղ

միջուկ

սպանախ  սպանախ 1 կգ

սուսամբար  սուսամբար 1 թեյի գդալ

բուլկի  բուլկի 1 հատ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ


Սկզբնաղբյուր` http://armenian.irib.ir

Комментариев нет:

Отправить комментарий