05.05.2014

ՀՀ ԱԳ նախարարը Թեհրանում

  Այսօր առավոտյան ՀՀ ԱԳ նախարար՝ Էդվարդ Նալբանդյանի գլխավորած քաղաքական պատվիրակությունը ժամանել է Թեհրան:
Թեհրան կատարած այցի շրջանակներում Էդվարդ  Նալբանդյանը հանդիպելու է ԻԻՀ ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի , նախագահ՝  Հասան Ռոհանիի , Իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանիի և երկրի  այլ պաշտոնատարների հետ:
 Հանդիպումներում կողմերը բանակցելու են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային իրադարձությունների և միջազգային հարցերի շուրջ:
Երեկոյան ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի հետ և նրան կփոխանցի ՀՀ նախագահի ուղերձը:

http://armenian.irib.ir/news/item/45176

Комментариев нет:

Отправить комментарий