29.05.2014

Առողջական ինչ խնդիրների մասին են մեզ պատմում մեր եղունգները

   Եղունգների   վրա    արտացոլվում   է ներքին օրգանների առողջական վիճակը:
Ուշադիր քննեք ձեր եղունգները, քանի որ նրանց գույնի, կառուցվածքի փոփոխությունը, որևէ նշանի առաջացումը կարող է բավականին լուրջ խնդիրների ազդանշան լինել, որոնք դեռ թաքնված փուլում են:
1. Երկարաձիգ շագանակագույն գծերը խոսում են օրգանիզմում երկաթի բարձր պարունակության, նաև հորմոնալ խանգարումներին մասին:
2. Եղունգների կապտավուն և կապտա-մանուշակագույն գույնը խոսում է սրտի աշխատանքի խանգարումների և սրտային անբավարարության մասին:
3. Սպիտակավուն եղունգները լինում են լյարդի բորբոքման, վահանաձև գեղձի հիվանդությունների, մակերիկամների գերֆունկցիայի ժամանակ:
4. Արյան հիվանդությունների, անեմիայի ժամանակ եղունգները դառնում են բաց-բաց վարդագույն:
5. Սպիտակ կետիկները կամ երկար գծերը եղունգների վրա կարող են կապ ունենալ մարսողական համակարգի աշխատանքի խանգարման հետ:
6. Նմանատիպ դրսևորումներ են լինում, եթե ձեզ անհաջող մանիկյուր են արել, և վնասել են աճի գոտին՝ մատրիցան:
7. Եղունգների փխրունությունը և դրանց շերտավորությունը կարող են ցինկի ու կալցիումի պակասի հետևանք լինել:
8. Հաճախ եղունգները փչանում են, եթե դուք մշտապես շփվում եք լվացքի փոշու և լվացող այլ միջոցների հետ կամ օգտագործում եք ցածր որակի եղունգի լաք:
9. Կալցիումի և կրեմնիումի պակասի ժամանակ նույնպես եղունգները շերտավորվում են: Կալցիումը լավագույնս յուրացվում է կաթնային ու թթվակաթնային մթերքներից, կրեմնիումը՝ թարմ բանջարեղենից (տերևային կանաչեղեն, բողկ), չմշակված բրնձից, վարսակի փաթիլներից:
10. Եթե եղունգն սկսում է փշրվել, ձեռք է բերում դեղին գույն, մաշկը նրա շուրջ կարմրում է, թեփոտում, առաջանում է տհաճ քոր, ապա հնարավոր է՝ դա սնկային հիվանդություն է: Սնկով առավել հաճախ կարելի է վարակվել լողավազաններում, լոգարաններում, հանդերձարաններում (սունկը սիրում է տաքություն և խոնավություն): Ժողովրդական միջոցներով սունկը չի բուժվում, ուստի առաջին իսկ նշանների դեպքում պետք է դիմել բժիշկ-մաշկաբանի:

http://armenian.irib.ir/home1/2011-11-13-03-58-57/item/46272

Комментариев нет:

Отправить комментарий