05.05.2014

Ինչպես է առաջացել OK բառը

 Շատերս ենք օգտագործում OK բառը, սակայն քչերին է հետաքրքրում այդ բառի ծագումը: Կան տարբեր պատմություններ կապված այս բառի ծագման հետ:
Դրանցից առաջինի համաձայն.Մարտին Վան Բյուրեն(1837-1841) ԱՄՆ-ի 8-րդ նախագահը, որ ծնվել է Կինդերհուկ փոքրիկ քաղաքում,  եղել է «Old Kinderhook» ակումբի անդամ: Այս ակուբը անվանում էին նաև հապավմամաբ` О.К.(Old Kinderhook): Այսպիսով Մարտին Վան Բյուրեն իրեն` որպես կեղծանուն ընտրեց «Old Kinderhook, որ է О.К.» և օգտագործում էր իր նախընտրական` 1840 թվականի, քարոզարշավում: Ահա այդ ժամանակներից սկսած` ամերիկացիները սկսեցին օգտագործել ОК բառը:
Ըստ երկրորդ տեսակեaտի`արտահայտությունն առաջացել է Վաշինգտոնում  «oll korrect» արտահայտությունից` որպես կատակ անգլիական «all correct» արտահայտության սխալ ուղղագրության, որ նշանակում է «ամեն - ինչ ճիշտ է»:
Ասում են նաև, որ ԱՄՆ-ի 7-րդ նախագահ  Էնդրյու Ջեքսոն (1829-1837) օգտագործում էր «all correct»  արտահայտությունը վարչական որոշումներ կայացնելու ժամանակ: Նա գրում էր գերմաներեն տարբերակով «oll korrekt» կամ «OK»:
Իսկ գերմանական տարբերակը պատմում է, որ այն առաջացել է «ohne Korrektur» կամ «O.K.», այսինքն «առանց ապացույցի»:
Նշենք մի տարբերակ ևս, որ ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի տարիներին OK ասում էին այն ժամանակ, երբ զոհված զինվորների թիվը 0 էր լինում  (OK - Zero սպանված):
Ինչ ծագում էլ ունենա այս բառը, միևնունն է, այսօր նրա իմաստը փոխվել է:


http://armenian.irib.ir/home1/2011-11-13-03-58-57/item/45165

Комментариев нет:

Отправить комментарий