05.06.2014

Որ ըմպելիքներն են գիրացնում

 Ամերիկացի դիետոլոգները կազմել են այն ըմպելիքների ցուցակը, որոնք գիրացնում են: Ուստի եթե դիետաները ցանկալի ազդեցություն չեն թողնում, ապա ուշադրություն դարձրեք, թե ինչ եք խմում: Հաստատ այս ցուցակում կգտնեք այն ըմպելիքը, որը սիրում եք, սակայն որը գիրացնում է:
Կաթ կամ կաթնային կոկտեյլներ
Կաթնային շեյքերի մասին խոսք չկա: Դրանցից ձեր մարմինը կլորիկ կդառնա շատ արագորեն: Սակայն ինչպես պարզվում է` սովորական կաթը նույնպես վատ է ազդում մարմնի վրա: Դրանից գիրանում են: Երեխաների համար, իհարկե, կաթն օգտակար է, սակայն եթե որոշել եք նիհարել, ապա ստիպված եք հրաժարվել կաթից, հատկապես եթե այն մեղրով է:
Սերուցքով սուրճ
Ինչպես նաև սրճային տարատեսակ միքսերը` կակաո, կապուչինո, մոկաչինո, տաք շոկոլադ և այլն: Մաքուր սուրճը (բնական, առանց շաքարի) չի գիրացնում: Գիրանում են հավելումներից` շաքարից, կարամելից, կաթից, խտացրած կաթից, սերուցքից, շոկոլադից և այլն: Եթե ցանկանում եք նիհարել, բայց չեք կարող հրաժարվել սուրճից, ապա պետք է խմեք այն միայն բնական վիճակում:
Տուփով հյութեր
Դուք դիետա եք պահում և քաղցր սուրճի կամ թեյի փոխարեն խմում եք հյու՞թ: Դա ձեզ չի օգնի, ընդհակառակը: Հերթական բաժակը խմելիս ուշադրություն դարձրեք բաղադրությանը: Հիշեք, որ այնտեղ կա շաքար, ներկանյութեր, կոնսերվանտներ, որոնք ոչ միայն չեն օգնում նիհարելու գործընթացում, այլև հանդիսանում են երիկամների և այլ օրգանների հիվանդությունների պատճառ: Եթե ցանկանում եք նիհարել, ապա խմեք թարմ ֆրեշեր:
Գազավորված ըմպելիքներ
Դրանք իրականում շատ համեղ են, և դժվար է հրաժարվել դրանցից: Սակայն դրանց մեջ բացի քիմիական հավելումներից, մեծ քանակությամբ շաքար կա: Եթե վախենում եք գիրանալ, ապա հիշեք, որ լիմոնադի մեկ բաժակն իր կալորիականությամբ հավասարազոր է մեկ թխվածքի: Եթե շատ եք ցանկանում գազավորված ըմպելիք խմել, ապա խմեք հանքային ջուր:

http://armenian.irib.ir/home1/2011-11-13-03-58-57/item/46598

Комментариев нет:

Отправить комментарий