02.02.2015

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն

 Հայաստանի Հանրապետության կառավարության 23.04.2014թվականի  N 460-Ն որոշման համաձայն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված “0”-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված` մինչև 1931թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց:
Փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժին անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 23.04.2014 թվականի  N 460-Ն որոշման համաձայն N 2 հավելվածի և հետևյալ փաստաթղթերը`
1.         Անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ
2.         Ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին
3.         Ավանդատուի խնայողական գրքույկը  և դրա լուսապատճենը
4.         Տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» բանկից ավանդատուի բանկային  հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին
Ըստ անհրաժեշտության ներկայացվում է նաև`
ա/ Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը և դրա լուսապատճենը
բ/ Ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնից` ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները.
գ/ Ավանդատուի անունը և /կամ/ ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆ
Վանաձորի քաղաքապետարան

Комментариев нет:

Отправить комментарий