20.05.2015

ՎԱՐԴԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱԻԲԱ - Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ,,ԵՐԵՔ ԱՍՏՂ,, ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ.

 

ՎԱՐԴԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱԻԲԱ - Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ,,ԵՐԵՔ ԱՍՏՂ,, ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ.

  Բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի տնօրեն Հո Կիմի ստորագրությամբ պաշտոնական հաճելի գրություն այսօր ստացավ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան: Վանաձորցի Վարդան Բաղդասարյանը մարզաձևի նոր կանոնադրության պահանջներով, մայիսի 3 – 8 –ը , Ալմաթիում անցկացված բռնցքամարտի համաշխարհային ակադեմիայում մասնակցել է մրցավարական ամենաբարձր որակավորման քննությանը: Նրա գիտելիքներն արժանացել են գերազանց գնահատականի և ԱԻԲԱ –ն հայ մասնագետին շնորհել է բարձրագույն կարգի մրցավարի կոչում: Սա մարզաձևի մարդկանց շրջանում ակնածանք է հարուցում , քանզի սակավաթիվ մրցավարներ են արժանացել ,, Երեք աստղ ,, ունենալու պատվին: Այդ կոչումը , նոր կանոնակարգով , մեր երկրում փաստորեն առաջինը ստացավ վանաձորցի մասնագետը: Այդ կարգը իրավունք է տալիս մրցավարել աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերում . օլիմպիական խաղեր , աշխարհի , աշխարհամասային առաջնություններ , սիրողական բռնցքամարտում մուտք գործած պրոֆեսիոնալների ակումբային մրցումներ և այլն : Մեր անվանի մրցավարը ԽՍՀՄ սպորտի վարպետ է, ՀՀ վաստակավոր մարզիչ , աճեցրել է բազմաթիվ սաներ /նշենք ԽՍՀՄ առաջնությունների կրկնակի մեդալակիր, համամիութենական սպարտակիադայի բրոնզե մրցանակակիր Գալուստ Սաֆարյանի անունը/ , ՀԲՖ - ի մրցավարական հանձնաժողովի նախագահը: Վարդան Բաղդասարյանը այժմ ,,Գազպրոմ Արմենիի,, Լոռվա մարզի գազաֆիկացման, գազամատակարարման մասնաճյուղի տնօրենն է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է անվանի մրցավարին և մաղթում բեղմնավոր աշխատանք:

 ՀԱՕԿ –ի լրատվության բաժին
սկզբնաղբյուր`  http://armnoc.am/news-1-934.html# 

Комментариев нет:

Отправка комментария