30.10.2015

Բերքի տոն` Ջրաշեն համայնքում







Հոկտեմբերի 27-ին Ջրաշեն համայնքում կազմակերպվել էր «Բերքի տոն» միջոցառումը,որտեղ իրենց մասնակցությունն ունեցան նաև Վանաձորի քաղաքապետարանի թիվ 2 մշակույթի տան երգի,պարի,դհոլի և ասմունքի խմբակների սաները:Միջոցառումը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում դպրոցի տարբեր դասարանների աշակերտները յուրովի ներկայացրեցին գյուղի բերքն ու բարիքը՝ գեղեցիկ ձևավորված սեղաններ,ավանդական ու համեղ ուտեստներ,գեղեցիկ բեմականացումներ:Նրանք իրենց պատրաստած ուտեստները սիրով հյուրասիրեցին հանդիսատեսին: Ապա Ջրաշենցիները մեծ ոգևորությամբ և բուռն ծափողջյուններով դիմավորեցին մշակույթի տան սաներին:



Ավարտին համայնքի գյուղապետ՝ Վանիկ Ուռուսյանը, տնօրեն՝ Արթուր Մխիթարյանը, փոխտնօրեն և միջոցառման կազմակերպիչ Մարիա Գասպարյանը շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին՝ դասղեկներին, ուսուցիչներին աշակերտներին, ծնողներին և թիվ 2 մշակույթի տան տնօրինությանը գեղեցիկ միջոցառման համար: Թիվ 2 մշակույթի տան տնօրենն էլ շնորհակալություն  հայտնեց Ջրաշեն համայնքի դպրոցի տնօրինությանը ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց ,որ  համագործակցությունը կշարունակվի:


Գայանե Մարկոսյան

ՄԻԳ ՀՌԸ


Комментариев нет:

Отправка комментария