31.01.2012

Իտալական ֆուտբոլի «թշնամին» հայտարարել է սպորտից հեռանալու մասին

Իտալական ֆուտբոլի «թշնամին» հայտարարել է սպորտից հեռանալու մասին















Կորեացի ֆուտբոլիստ Ան Չոն Խվանը, ով 2002 թ. աշխարհի առաջնության ժամանակ «թաղեց» Իտալիայի հավաքականի` մեդալ նվաճելու բոլոր հույսերը, հայտարարել է իր մարզական կարիերայի ավարտի մասին: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ խաղում, որն անցկացվում էր Հարավային Կորեայում և Ճապոնիայում, Չոն Խվանի` փոխհատուցված ժամանակում խփած գոլը թույլ չտվեց իտալացիներին` դուրս գալու քառորդ եզրափակիչ: 
 
Այդ դեպքից հետո «Պերուջայի» սեփականատեր Լուչանո Պերուջին, ում թիմի կազմում վարձավճարով հանդես էր գալիս կորեացի հարձակվողը, խզեց Չոն Խվանի հետ պայմանագիրը` ընդգծելով, որ չի պատրաստվում վճարել մի մարդու, ով «քանդել» է իտալական ֆուտբոլը:
Մարզական կարիերայի ավարտի մասին ֆուտբոլիստը հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսում:
«Արդեն ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես ընտանիքի գլխավոր և երկրպագու ես կհետևեմ կորեական ֆուտբոլին: Ինձ հիմա հանգիստ է հարկավոր»,- ասել է Չոն Խվանը:

1998 թ. սկսելով մարզական կարիերան կորեական «Պուսանեում»` հարձակվողը հասցրել է հանդես գալ ճապոնական, իտալական, հոլանդական, գերմանական, հարավկորեական և չինական ակումբներում:
Ազգային հավաքականի կազմում Չոն Խվանը 3 անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին, չնայած այն հանգամանքին, որ 2010 թ. ընդհանրապես խաղադաշտ դուրս չի եկել:


panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий