ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր որոշեց ՀՀ ԱԺ ընտրության մասնակցելու ցանկություն ունեցող ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատողների, նրանց ընտանիքների անդամների եւ դրսում աշխատող ՀՀ քաղաքացիների համար կազմակերպել էլեկտրոնային քվեարկություն:
Սա նման առաջին փորձն է Հայաստանում, չի բացառվում, որ հետո նման քվեարկություն կազմակերպվի նաեւ հայաստանցիների համար:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ասաց, հարցը երկար է քննարկվել, հաշվի են առնվել եվրոպական կառույցների առաջարկություններն ու նկատառումները, տպվելու է էլեկտրոնային քվեարկության մասին ուղեցույց:
Համաձայն կարգի, Հայաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատողների եւ նրանք ընտանիքի քվեարկելու իրավունք ունեցող անդամների ցուցակը ՀՀ արտաքին գործերի նախարարություն կներկայացվի քվեարկության օրվանից 50 օր առաջ, ԱԳՆ-ն կստուգի դրանք եւ ԿԸՀ կներկայացնի 41 օր առաջ, ԿԸՀ-ն երկօրյա ժամկետում կհրապարակի դրանք եւ ԱԳՆ-ին փակ ծրարներով կտրամադրի քվեարկողի անհատական ծածկագրեր, որոնք կուղարկվեն դրսի քվեարկողներին:
ԿԸՀ նախագահը հավատացրեց, որ արվել է առավելագույնը ընտրության գաղտնիությունը, թափանցիկությունն ու անվտանգությունը ապահովելու համար:
Հայաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատողների եւ նրանք ընտանիքի քվեարկելու իրավունք ունեցող անդամները քվեարկելու են Հայաստանում քվեարկության օրվանից 9-5 օր առաջ, սակայն նրանց քվեարկության արդյունքները ամփոփվելու են ընդհանուր քվեարկության արդյունքների հետ:
Բացի սրանից, ԿԸՀ-ն որոշեց, որ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները շարժական եւ անշարժ գույքի հայտարարագրերում պարտադիր կներկայացնեն նաեւ 8 միլիոն դրամ արժողությամբ թանկարժեք իրերը:

HayNews.am
Комментариев нет:
Отправить комментарий