01.02.2012

Սպիտակի քաղաքապետն ընտրությունների է գնում առանց մրցակցի. Չէի ասի, թե ես ուժեղ եմ


  Փետրվարի 12-ին կայանալու է Լոռիի մարզի  Սպիտակի քաղաքապետի ընտրությունը, որտեղ գրանցվել է ընդամենը մեկ թեկնածու. Նա գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական
Գագիկ Սահակյանն է, իսկ ինքնաառաջադրված ՀՀՇ-ական Անանիկ Նիկողոսյանը օրեր առաջ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակիցը մի քանի հարց է ուղղել գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանին:

Պարոն Սահակյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա քաղաքապետի ընտրություններից.
Ակնկալում եմ միայն հաղթանակ:
Ունե՞ք նախընտրական ծրագիր, ու եթե վերընտրվեք, ի՞նչն է լինելու Ձեզ համար առաջնայինը:
Իմ նպատակն է առաջին հերթին Սպիտակի քաղաքաշինությանը զարկ տալը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծումը:
Ինչպե՞ս ընդունեցիք Ձեր հակառակորդի` ՀՀՇ-ական Անանիկ Նիկողոսյանի դուրս գալն ընտրապայքարից.
Շատ նորմալ, ճիշտն ասած ես չէի սպասում, որ ինքը դուրս կգա, բայց երբ իմացա, ոչ ուրախացա, ոչ էլ` տխրեցի:
Լուրջ մրցակից համարո՞ւմ էիք Անանիկ Նիկողոսյանին:
Ես մեծամիտ մարդ չեմ, ճիշտն ասած, որ ասեմ, թե ես ուժեղ եմ, կամ ինքը թույլ, ուժեղն ու թույլը ցույց կտային ընտրությունների արդյունքները:

Комментариев нет:

Отправить комментарий