Զեկույցի համաձայն, 2011 թվականին, 2010-ի համեմատությամբ, զգալիորեն ավելացել են ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումները, մինչդեռ օրեր առաջ «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության ներկայացրած զեկույցում նշվել էր, որ Հայաստանը 24 տեղով բարելավվել է իր դիրքերը մամուլի ազատության հարցում` 101-րդ հորիզոնականից հասնելով 77-րդի:
«Ովքեր պատրաստվում են լրագրողին ծեծել, այժմ կարիք չունեն, փաստաբան են վարձում ու դիմում դատարան: Սակայն, եթե ծեծը մի լրագրողի էր սպառնում, ապա դատարան դիմելու պարագայում տուգանքը սպառնում է լրատվամիջոցի գոյությանը, կարող է փակվել: Սակայն դրական հետևանք էլ ունի` մղում է լրագրողներին իրենց հոդվածները էթիկային նորմերին հետևելով գրել»,- ասաց նա:
Նկատենք, որ ԽԱՊԿ զեկույցում նույնպես ներառված էր այն փաստը, որ 2011 թվականն աննախադեպ էր ԶԼՄ-ների դեմ դատական գործերի քանակով: Սակայն, ինչ վերաբերում է ԽԱՊԿ զեկույցի ու «Լրագրողների առանց սահմանի» կազմակերպության հրապարակած զեկույցի միջև եղած հակասություններին, Panorama.am-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ թերահավատորեն է վերաբերում այդ կազմակերպության զեկույցին:
«Ես լուրջ տարակուսանք և կասկածներ ունեմ այդ զեկույցի հետ կապված` կամ ստույգ տվյալներ չեն ներկայացրել այդ կազմակերպությանը, կամ էլ հենց այդ կազմակերպությունն է աչք փակում` չարձանագրելով իրականությունը»:
Միաժամանակ նա նշեց, որ նույնիսկ Human Rights Watch և Freedom House կազմակերպություններն են իրենց զեկույցներում նշում, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին միջազգային կազմակերպություններից ոմանք աչք են փակում կամ չեն ցանկանում քննադատել:
Երկու զեկույցների միջև առկա հակասությունների փաստի վերաբերյալ փորձեցինք իմանալ նաև Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս նավասրդայանի կարծիքը: Սակայն քաղաքում չէր. լինելու պես նրա կարծիքն էլ կհարցնենք:
Նշենք, որ Շ. Դոյդոյանը նաև ասաց, որ այս տարվա ընթացքում զարգացել է ինտերնետային մամուլը, որը նույնպես ողջունելի փաստ է ու հարկավոր է արձանագրել: «Ինտերնետային մամուլը խոսքի ազատ արտահայտվելու ցուցանիշներից է»,- ընդգծեց նա:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий