«Արոնյանը պրոֆեսիոնալ է և շատ լավ հասկանում է, որ Բաքվում իր համար անհրաժեշտ բոլոր պայմանները կստեղծվեն,- նշել է փոխնախագահը:- Ինձ թվում է, որ այստեղ հարցը վերաբերում է ոչ այնքան Արոնյանին, որքան այն բանին, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիան կարող է ոչ ճիշտ արձագանքել: Եթե Արոնյանն ինքնուրույն լիներ, կարծում եմ` ոչ մի խնդիր չէր առաջանա: Հույս ունեմ, որ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլից» հետո այլևս հարցեր չեն լինի:
Արոնյանի համար Բաքվում կարելի է ստեղծել ցանկացած պայման, որը նա կպահանջի: Դեռ Կազանի մրցաշարից առաջ շեշտում էինք, որ Լևոն Արոնյանի հարցը քննարկվել է նվազագույնը երկրի մարզական ղեկավարության մակարդակով, և ամենաբարձր երաշխիքներ են տրվելու: Շախմատիստները համարում են, որ իրենք նուրբ և յուրահատուկ մտածողություն ունեն և կարող են հարմարավետ չզգալ ցանկացած մանրուքից, օրինակ` մոտակա աթոռի ճռճռոցից և այլն: Ուստի ես ևս մեկ անգամ շեշտում եմ, որ Արոնյանի համար մենք Բաքվում կապահովենք ցանկացած պայման»:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий