Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները, վիրահատության միջոցով ծնված երեխայի երեխայի ծնվելուց 25 րոպե անց նրա սիրտը սկսել է աշխատել թթվածնի բալոնի շնորհիվ: Երեխայի մոր արգանդում ձեւավորվել է լրացուցիչ երակ, որը պայթել է հղիության 37-րդ շաբաթում:
Արյան փոխներարկում կատարելու համար բժիշկները երեխայի մարմնի ջերմաստիճանն իջեցրել են մինչեւ 33 աստիճան: Այնուհետեւ նրանք ջերմաստիճանն օրեցօր բարձրացրել են կես աստիճանով: Այժմ երեխան 11 օրական է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
armenpress.am
Комментариев нет:
Отправить комментарий