
«Ինձ հիմա դժվար է դատել ապրիլի 24–ին ընդառաջ նախագահ Բարաք Օբաման ինչ հայտարարությամբ հանդես կգա, սակայն ԱՄՆ–ի դիրքորոշումն այն է, որ հայ եւ թուրք ժողովուրդներն իսկապես պետք է քննարկեն պատմության իրենց ընդհանուր հարցերը եւ առաջ շարժվեն», – Twitter–ի իր էջում գրել է Թուրքիայում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն։
Ըստ նրա՝ երկու կողմերը պետք է ուշադիր քննեն իրենց պատմության ընդհանուր էջերը, եւ լավ կլինի, եթե այդ հարցերը քննարկվեն երկու պետությունների պատմաբանների կողմից, հաղորդում է 1news.az–ը։
Չնայած Բարաք Օբաման ԱՄՆ–ի հայկական համայնքին Ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստումներ էր տվել, սակայն իր նախագահության ընթացքում ԱՄՆ նախագահը սահմանափակվեց «Մեծ եղեռն» արտահայտությամբ։
lurer.com
Комментариев нет:
Отправить комментарий