01.02.2012

Ռոման Պավլյուչենկոն տեղափոխվեց Լոկոմոտիվ


Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ռոման Պավլյուչենկոն «Տոտենհեմից» տեղափոխվեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագրի մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
Спорт-Экспресс-ի հավաստմամբ' 30 ամյա հարձակվողը «Լոկոմոտիվում» բուժզննման կենթարկվի փետրվարի 2-ին, որից հետո 3 տարով պայմանագիր կկնքի մոսկովյան ակումբի հետ:
Պավլյուչենկոն «Տոտենհեմ» էր տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակից» 2008 թվականին: Լոնդոնյան թիմի կազմում անցկացրած 113 հանդիպումներում նա դարձել է 42 գոլի հեղինակ: 2011/12 մրցաշրջանում նա ընդամենը 5 անգամ է խաղադաշտ դուրս եկել և 1 գոլ խփել: Ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել էր, որ ցանկանում է լքել «Տոտենհեմը»' «Եվրո-2012»-ից առաջ խաղային պրակտիկա ունենալու համար:
         tert.am

Комментариев нет:

Отправить комментарий