20.06.2012

Աշխարհի 10 ամենահարուստ քաղաքները



Ամերիկյան Brookings Institute հետազոտական ընկերության անցկացրած հետազոտության համաձայն` ինչպես հաղորդում է նորվեգական The Local թերթը, աշխարհի 10 ամենահարուստ քաղաքներից 6-ը գտնվում են ԱՄՆ-ում, 3-ը Եվրոպայում, մեկը՝ 
Արաբական Միացյալ Էմիրություններում:
Ամենաաղքատ մեգապոլիսները գտնվում են Աֆրիկայում և Ասիայում. դրանք են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն, այնուհետև Մումբաին և Ալեքսանդրիան:
Brookings Institute-ի կազմած 10 ամենահարուստ քաղաքների ցուցակն ունի հետևյալ տեսքը.
1. Հարթֆորդ, ԱՄՆ (75,086 դոլար)
2. Օսլո, Նորվեգիա (74,057 դոլար)
3. Սան Խոսե, ԱՄՆ (68,141 դոլար)
4. Աբու Դաբի, ԱՄԷ (63,859 դոլար)
5. Բրիջփորթ, ԱՄՆ (63,555 դոլար)
6. Ցյուրիխ, Շվեյցարիա (63,236 դոլար)

7. Վաշինգտոն, ԱՄՆ (62,943 դոլար)
8. Ստոկհոլմ, Շվեյցարիա (61,458 դոլար)
9. Բոստոն, ԱՄՆ (60,074 դոլար)
10. Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ (58,783 դոլար)

Комментариев нет:

Отправить комментарий