09.08.2012

Վթարի հետևանքով ՊՆ քննիչը` 3 ուղևորների հետ տեղափոխվել է հիվանդանոց




Այսօր` օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտաքի մարզում: Ժամը 5:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Գործարանային փողոցում` Հանքավան-«Միկա Ցեմենտ» գործարան տանող ճանապարհի խաչմերուկում, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 38-ամյա Մանվել Ադամյանը, վարելով «Պրադո» մակնիշի ՊՆ 1229 Մ համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, այնուհետև` նշված շինության մոտ կայանված բեռնատարին:

Ինչպես Tert.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Ադամյանը և ուղևորներ` Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 22-ամյա Զորիկ Հովհաննիսյանը, 33-ամյա Ալիկ Ադամյանը և 39-ամյա Սամվել Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

«Պրադոյի» հարվածից բեռնատար մեքենան մոտ 2 մետր առաջ էր շարժվել:

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանը հայտնում է, որ, իր տեղեկություններով, վարորդն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական գլխավոր վարչությունում` որպես քննիչ:

Վթարի վայր է ժամանել նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արման Հարությունյանը:

Սակայն, քանի որ պարզվել է, որ վարորդը ՊՆ աշխատակից է, վթարի վայր են կանչվել ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Комментариев нет:

Отправить комментарий