12.08.2012

Ինչպես են տղամարդիկ հասկանում, որ մտադիր են ամուսնանալ


Կանանց մշտապես հուզում է մի հարց. երբ է տղամարդը կայացնում այդ ճակատագրական և մեզ համար այդքան կարևոր որոշումը` ամուսնության առաջարկ անել կնոջը: 
Պարզվում է' դա կատարվում է ակնթարթորեն, պահի ազդեցությամբ։ Հենց այդ պահին են նրանք զգում, որ պատրաստ են ամուսնության և որ նրանց պետք ես հենց դու:
Նա կարող է անակնկալ մատուցել
Երբ ես ու Սառան առաջին անգամ հանդիպեցինք, ես նրան պատմեցի, թե որքան եմ միշտ ցանկացել ունենալ իմ ամենասիրած գրքի`«Մեծն Գեթսբիի» առաջին տպագրության օրինակը: Երկու տարի անց՝ մեր հանդիպման երկամյակի օրը, գնացել էինք ռոմանտիկ ընթրիքի, և նա մեծ անակնկալ մատուցեց ինձ` նվիրելով այն գիրքը, որի մասին այդքան երազում էի: Նա այն գտել էր, գումար էր հավաքել և գնել: Ես ցնցված էի. իրոք, անգամ չէի հիշում, որ նրա հետ խոսել էի այդ գրքի մասին: Սակայն նա, փաստորեն, ոչ միայն լսել է, այլև հիշել է ու իրագործել իմ երազանքը: Դրանից մի քանի ամիս անց ես նրան մի հիանալի ամուսնական մատանի գնեցի...
Սուրեն, 31 տ.
Նա երբեք իմ մեջ մեղավորության զգացում չի առաջացրել
Ես տղաների հետ արշավի գնացի: Ուղևորվեցինք լեռներ: Նախորդ ընկերուհիներս հաստատ պատմություն կսարքեին` իմանալով, որ մի քանի օր շարունակ լինելու եմ տղաների ընկերակցությամբ, առանց վերահսկողության: Սակայն նա շատ հանգիստ ու սիրալիր ասաց. «Լավ ժամանակ կանցկացնես», և անհիմն խանդի ոչ մի նշույլ: Առաջին օրը ես լրիվ անջատվեցի: Երկրորդ օրն արդեն սարսափելի կարոտում էի նրան: Ընկերներիս հետ անցկացրած ամեն րոպեի ընթացքում մտածում էի, թե ինչ լավ կլիներ, եթե նա ինձ հետ այստեղ լիներ: Հետո գնացինք ճաշելու, և ես կրկին սկսեցի մտածել, թե ինչ հաճույքով նա կուտեր այս աղցանը: Այն, որ նա այսպես հանգիստ վերաբերվեց իմ մեկնելու փաստին, առանց իմ մեջ մեղավորության զգացում առաջացնելու, ավելի ամրապնդեց ողջ կյանքս նրա հետ անցկացնելու իմ ցանկությունը:
Էրիկ, 26 տ.
Նա հիանալի հիվանդապահուհի է
Ես Գոհարի հետ հանդիպում էի մոտավորապես մեկ տարի, երբ մայրս լուրջ վիրահատության ենթարկվեց և որոշ ժամանակ չէր կարողանում տեղաշարժվել: Մի օր մայրս զանգահարեց և շնորհակալություն հայտնեց ինձ Գոհարիկի համար: Առանց ինձ տեղյակ պահելու՝ Գոհարն արձակուրդ էր վերցրել և գնացել էր մորս օգնելու տան գործերում: Նա լվացք էր արել, նախաճաշ էր պատրաստել, մաքրել էր տունը: Եվ այդ ամենը` ոչ թե որևէ մեկի խնդրանքով, այլ սեփական նախաձեռնությամբ: Երբ մորս հետ հեռախոսազրույցն ավարտվեց, հասկացա, որ Գոհարը հենց այն աղջիկն է, ում հետ ես ցանկանում եմ ընտանիք կազմել։
Տարոն, 29 տ.
Նա կարողանում է վայելել կյանքը
Մենք հանդիպում էինք շուրջ վեց ամիս, երբ ընկերներս մեզ հրավիրեցին կարաոկե բար: Նրանք սիրում են կատակել, և նրանցից մեկը գաղտնի Անիի համար պատվիրեց Վերկա Սերդյուչկայի երգերից մեկը: Կարծում եմ՝ նրանք ցանկանում էին ստուգել ընկերուհուս հումորի զգացումը: Երբ շոումենը հայտարարեց նրա անունը և ապա երգի անվանումը, որը նա պետք է կատարեր, ես սպասում էի, որ նա հիմա կա՛մ կթաքնվի իմ թիկունքում, կա՛մ բեմ դուրս չի գա, քանի որ բնույթով ամաչկոտ է: Սակայն նա ոչ միայն բեմ բարձրացավ, այլև շատ լավ երգեց: Հենց այդ պահին հասկացա, որ ցանկանում եմ ամուսնանալ նրա հետ: Ամուսնությունը ողջ կյանքի համար է, և ինչ-որ մեկի հետ ամուսնանալիս պետք է վստահ լինես, որ նրա հետ ամբողջ կյանքում հետաքրքիր կլինի ապրել:
Անդրեյ, 33 տ.
Նա երբեք չի կորցնում ինքնատիրապետումը
Ես տանել չեմ կարողանում ճանապարհորդությունները. հատկապես ինձ դուր չեն գալիս օդանավակայանները և այնտեղ տիրող խառնաշփոթը: Անցյալ տարի ես և Էմմին որոշեցինք միասին ճամփորդել: Վայրէջք կատարելուց հետո գնացինք մեր պայուսակները վերցնելու... բայց դրանք չկային: Ես խառնվեցի իրար և մեծ աղմուկ բարձրացրի` վախենալով, որ մեր թանկարժեք հանգստի ընթացքում առանց հագուստի ենք լինելու: Պետք է խոստովանեմ, որ այնքան էլ լավ չպահեցի ինձ օդանավակայանի աշխատակցի հետ, ով փորձում էր ինձ օգնել: Միջամտեց Էմմին. նա ինձ նստեցրեց նստարանին և հանգստացրեց` ասելով, որ ամեն ինչ կանի, որ իրավիճակը շտկի: Ես նստեցի և սկսեցի հետևել, թե ինչպես է նա հանգիստ լուծում տալիս բոլոր հարցերին: Երբ տեսա, թե ինչպես է նա իրեն պահում ծայրահեղ իրավիճակում, հասկացա, որ առանց նրա պարզապես չեմ կարող: Մեր հանգստի վերջին օրը ես նրան ամուսնության առաջարկություն արեցի:
Նարեկ, 28 տ.
Նա միշտ ուշադրության կենտրոնում է
Ալիսան և ես մոտ մեկ տարի էր, ինչ հանդիպում էինք, երբ ես նրան հրավիրեցի մեր կորպորատիվ հավաքույթին: Ես զրուցում էի գործընկերներիս հետ, երբ հանկարծ հայացքս ընկավ նրա վրա. բարի մոտ, մի գավաթ գինի ձեռքին, նա իր շուրջն էր հավաքել իմ գործընկերներից մի քանիսին և ինչ-որ հետաքրքիր պատմություն էր պատմում` թափահարելով ձեռքերն ու բարձր ծիծաղելով: Տեսնելով, թե նրա կենսուրախությունը որքան վարակիչ է նույնիսկ անծանոթ շրջապատի համար՝ հասկացա, որ ցանկանում են նրան միշտ տեսնել կողքիս։
Կարեն, 26 տ.
Նա կարողանում է նախաձեռնող լինել
Երբ հանդիպեցի Կարինեին, արդեն անցյալում երկու լուրջ սիրահարվածություն ունեի, սակայն երբեք ամուսնության մասին չէի մտածել: Նույնիսկ մտածում էի, որ երդվյալ ամուրի եմ: Սակայն մի օր եղբորս հետ դուրս էինք եկել շփվելու, և նա հարցրեց, թե ինչն եմ ամենաշատը գնահատում Կարինեի մեջ: Եվ երբ ես սկսեցի թվարկել նրա այն հատկությունները, որոնք ինձ գրավել են, հասկացա, որ ընդհանուր շատ բան ունենք: Նա ամեն ինչ անում է իր սիրած մարդկանց հաճույք պատճառելու համար: Նախկին հարաբերություններում, որպես կանոն, ես էի նախաձեռնություն ցուցաբերում: Սակայն Կարինեի դեպքում այդ ամենը փոխադարձ էր: Նրա ուշադրությունն ու հոգատարությունն ինձ համար մեծ կարևորություն ունեն:
Հակոբ, 35 տ.
Նա տարբերվում է ամբոխից
Ես առանձնապես նորաձևությանը չեմ հետևում. այնքան էլ տեղյակ չեմ` ինչն է համարվում նորաձև կամ ինչ է պետք կրել: Սակայն միշտ նկատում եմ, երբ կինը գեղեցիկ հագուստով է: Երբ ընկերուհուս`Հասմիկի հետ գնացինք նրա ընկերների կազմակերպած հավաքույթին, նրա տեսքը պարզապես ցնցող էր: Ես հասկացա, որ ցանկանում եմ ամուսնանալ նրա հետ, երբ տեսա, թե ինչ հիասքանչ է նա իր վառ վարդագույն զգեստով և յուրահատուկ զարդով: Մյուսների հագին ձանձրալի սև զգեստներ էին, իսկ նա առանձնանում էր բոլորից: Ես վերջնականապես գիտակցեցի, որ նա յուրօրինակ անձնավորություն է, որի հետ հետաքրքիր կլինի ողջ կյանքում։
Դավիթ, 29 տ.
Նա տիրապետում է վիճելու արվեստին
Որպես կանոն, ես տանել չեմ կարողանում վիճաբանությունները, սակայն չեմ էլ պատրաստվում հանձնվել, եթե վստահ եմ, որ ճիշտ եմ: Երբ ընկերուհուս` Գայանեի հետ առաջին անգամ լուրջ վիճեցինք, ես հասկացա, որ ուզում եմ ամուսնանալ նրա հետ: Մենք սկսեցինք տաքանալ, բղավել միմյանց վրա, մեկս մյուսին չէր լսում. լրիվ կորցրել էինք ինքնատիրապետումը: Հետո հանկարծ Գայանեն կանգ առավ: Նա հանգիստ ինձ բացատրեց, որ կռվելով ոչնչի չենք հասնի և որ պետք է նստել ու քննարկել իրավիճակը: Նախ՝ նա ստիպեց, որ պատմեմ, թե ինչն է ինձ անհանգստացնում, այնուհետև՝ պատմեց իր մտահոգությունները: Արդյունքում՝ ես հասկացա, որ վեճը լուծելու ամենալավ տարբերակը խնդիրը քննարկելն է, այլ ոչ թե գոռգոռալը: Սա ինձ զինաթափեց։
Դանիել, 27 տ.
Չկայացած առաջարկներ
Երբ նա որոշում է առաջարկություն անել, սկսում է մտածել` ինչպես կարող է դա ավելի գեղեցիկ մատուցել: Այս երիտասարդները նույնպես այդպիսի մտադրություն են ունեցել, և ահա թե ինչ է ստացվել:
Լուսանկարը` ըստ HMI-ի

2 комментария:

  1. Իմ անունը Աիգի Օդրի է, ես ապրում եմ Օհայոյում, ԱՄՆ-ում եւ երջանիկ եմ ամուսնացած մի գեղեցիկ եւ հոգատար ամուսնու հետ, երեք երեխա: Մի տարի առաջ իմ ընտանիքում մեծ խնդիր առաջացավ, իմ եւ ամուսի միջեւ, ահավոր էր, որ նա գործը դատարան բերեց ամուսնալուծության համար: Նա ասաց, որ ինքը երբեք չի մնա ինձ հետ, եւ որ նա այլեւս չի սիրում ինձ: Այնպես որ, նա թողեց տունը եւ ինձ եւ իմ երեխաներին ստիպեց լուրջ ցավերով անցնել: Ես փորձեցի բոլոր իմ միջոցները, որպեսզի նրան վերադարձնեմ շատ աղերսանքով, բայց ոչ բոլորը: Ի վերջո, նա հաստատեց, որ ինքը որոշում է կայացրել, եւ նա երբեք չի տեսնի ինձ: Մի զարհուրելի գիշերով, երբ ես վերադարձա աշխատանքից, հանդիպեցի հին ընկերոջս, ով հարցրեց իմ ամուսնուն: Ես ամեն ինչ բացատրեցի նրան, ուստի նա ինձ ասաց, որ ամուսինս վերադարձնելու միակ միջոցը այցելել է կախարդական հալածանք, քանի որ այն իսկապես իր համար էր աշխատել: Սակայն ես երբեք չեմ հավատում ուղղագրությանը, բայց ես ոչ մի ընտրություն չունեի, այլ հետեւել նրա խորհուրդներին: Նա ինձ տվեց spellspecialistcaster937@gmail.com- ի ուղղագրիչի էլփոստի հասցեն
    Հաջորդ առավոտյան նամակ ուղարկեցի այն, որ նա տվեց ինձ եւ կախարդական հավաստիացում, որ երկու ամսում կստանամ ամուսինս: Ինչ ֆանտաստիկ հայտարարություն է: LOL !!! Ես երբեք չեմ մտածել, որ նա խոսեց ինձ հետ եւ ինձ ասաց, որ պետք է անեմ: Հաջորդ առավոտը, զարմանալիորեն, ամուսինս, ով ինձ չի կանչել ավելի քան մեկ տարի, կոչ է արել վերադառնալ: Ուրեմն զարմանալի է: Դե, հենց նույն օրը նա վերադարձավ մեծ սիրով ու ուրախությամբ, եւ նա ներողություն խնդրեց իր սխալների եւ իր ու իմ երեխաների պատճառած ցավերի համար: Այդ օրվանից մեր հարաբերություններն ավելի ուժեղ էին, քան նախկինում: Շնորհակալություն այս մեծ ուղղագրության ալիքի օգնության համար: Իմ բոլոր խորհուրդը այնտեղ բոլորի համար տարբեր մարտահրավերների միջոցով է դիմել այս մեծ մարդուն եւ ճիշտ այնպես, ինչպես նա արեց ինձ համար, նա կլուծի ձեր բոլոր խնդիրները: Դուք կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել էլեկտրոնային փոստի միջոցով: Ես խոստացել էի նրան, որ ամբողջ աշխարհը կպատմեմ նրա հզոր ուժերի մասին: (spellspecialistcaster937@gmail.com), եթե դուք նման վիճակում եք գտնվում, կամ եթե ունեք որեւէ խնդիր, «վերադարձնելու ձեր նախկինը, ոչ միայն նա կարող է օգնել ձեզ
    1) Նպաստես ամեն ինչում, որ դուք անում եք:
    2) Լավ գումար վաստակել կամ շահեք վիճակախաղ:
    3) ձեռք բերել հաջողություններ բիզնեսում:
    4) հոգեւոր խնդիրներ:
    5) հետապնդում
    6) Փնտրեք ձեր կյանքի գործընկերը:
    7) լավ վարձատրվող աշխատանք ստանալու համար:
    8) Ստացեք ձեր ամուսնությունը:
    9) ստանալ շահույթ եւ ձեռք բերել մարդկանց կողմից:
    10) կորցրած գումար:
    (11) բուժում է բոլոր հիվանդությունները: այնպես էլ բուժելի եւ անառողջ, ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի, քաղցկեղի, ընդհանրապես ոչինչ
    (12) լուծել հղիության խնդիրները եւ օրհնել ձեզ երեխաների հետ:
    նրա էլ.փոստը կրկին հասցեն է spellspecialistcaster937@gmail.com

    ОтветитьУдалить
  2. Սա իմ վկայությունն է այն մարդու լավ աշխատանքի մասին, ով ինձ օգնեց: Իմ անունը Կարոլին Վեյնն է: եւ ես հիմնված եմ Նյու Յորքում, ԱՄՆ-ում: Իմ կյանքը վերադարձավ !!! 8 ամյա ամուսնությունից հետո ամուսինս թողեց ինձ երեք երեխա: Ես զգացի, որ իմ կյանքն ավարտվում էր եւ ընկնում էր: Շնորհիվ կախարդական աղբարկղ կոչվող Պապա Յուստուսի, որը ես հանդիպել եմ առցանց: Մի հավատարիմ օրվա ընթացքում, երբ ես դիտում էի ինտերնետի միջոցով, ես փնտրում էի լավ գրատախտակ, որը կարող է լուծել իմ խնդիրները: Ես եկել եմ մի շարք ցուցմունքների մասին, այս հատկանշական աղավաղման մասին: Ոմանք վկայում են, որ իր Ex lover- ն ետ բերեց, ոմանք վկայում են, որ վերականգնում է արգանդը, ոմանք վկայում են, որ նա կարող է ոգեշնչել, որպեսզի ամուսնալուծությունը դադարեցվի եւ այլն: Ես տեսա մի հատուկ վկայություն, որը ես տեսա, որ Գրեյս անունով մի կին էր, նա վկայել է, թե ինչպես է Դոկտոր Քամբերկը վերադարձնել իր Ex lover- ը 72 ժամից պակաս եւ նրա վկայության վերջում նա դադարեցնում է Dr.Chamberc- ի էլեկտրոնային փոստի հասցեն: Այս ամենը կարդալուց հետո որոշեցի դոկտոր Քամբերչին փորձել:
    Ես նրան նամակով դիմեցի եւ իմ խնդիրները բացատրեց նրան: Միայն 3 օրվա ընթացքում ամուսինս վերադարձավ ինձ: Մենք լուծել ենք մեր խնդիրները, եւ մենք ավելի երջանիկ ենք, քան նախկինում: Դոկտոր Քամբերկը իսկապես տաղանդավոր եւ շնորհալի մարդ է եւ ես չեմ դադարում հրատարակել նրան, քանի որ նա հրաշալի մարդ է ... Եթե դուք ունեք մի խնդիր, եւ դուք փնտրում եք իրական եւ ճշմարիտ ծուղակ, ապա ձեզ համար այդ խնդիրը լուծելու համար: Փորձեք այսօր մեծ Dr.Chamberc- ը, նա կարող է պատասխանել ձեր խնդիրների համար: Ահա իր կոնտակտը `spellspecialistcaster937@gmail.com
    Շնորհակալություն մեծ Justus. Կապվեք նրան հետ:
    (1) Եթե ուզում եք ձեր նախկին ետ.
    (2) եթե դուք միշտ ունեք վատ երազներ:
    (3) Ցանկանում եք նպաստել ձեր գրասենյակում:
    (4) Դուք ուզում եք կանանց / տղամարդկանց վազել ձեզանից հետո:
    5) Եթե ուզում եք երեխա:
    (6) [Դուք ուզում եք լինել հարուստ:
    (7) Ցանկանում եք կապել ձեր ամուսնուն / կնոջը, հավերժ լինելու համար:
    8) Եթե ֆինանսական օգնության կարիք ունեք:
    (9) Բուսական խնամք
    10) օգնել մարդկանց բանտից դուրս բերել
    (11) Ամուսնությունը Spells
    (12) Miracle Spells
    (13) Գեղեցկության Spells
    (14) ՊՐՈՖԵԶԻԱՅԻՆ ՉԱՌՄ
    (15) Զվարճություն
    (16) Չարիքի աչքերը
    (17) Kissing Spell
    (18) Հեռացնել հիվանդության հեգնանքներից
    (19) ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՆ
    (20) ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
    (21) Հմայքը, որպեսզի քեզ սիրեն:
    (22) Բիզնեսի հեգնանք:
    (23) Գտնել ձեր երկար կորած ընտանիքը:
    Կապվեք նրան այսօր:
    spellspecialistcaster937@gmail.com.

    ОтветитьУдалить