Նրա կարծիքով՝ երկու տիպի մարդիկ կան. նրանք, ովքեր խուսափում են տոնական տրամադրությունից, և նրանք, ովքեր ուրախանում են այս աժիոտաժից:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ ասաց՝ շատ լավ է, երբ այս տոնը նշվում է մեծ շուքով, սակայն այն մեզանում վերածվել է մրցավազքի, թե ով ինչքան ճոխ սեղան կգցի. «Վիճակագրության համաձայն՝ դեկտեմբեր ամսին, մնացած ամիսների համեմատ, 2-3 անգամ ավելանում է գնումների քանակը: Սրա փոխարեն՝ հունվար ամսին, մյուս ամիսների համեմատ, 50 տոկոս գնումների անկում է նկատվում: Այս երևույթը նորմալ չէ, զարգացած երկրներում նման տատանումներ չեն լինում»:
Բանախոսի փոխանցմամբ՝ սննդամթերքի գները 10-12 տոկոսով աճել են, մինչդեռ Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով՝ 3.3 տոկոս է այդ ցուցանիշը:
Վերջում երկու բանախոսներն էլ շնորհավորեցին գալիք Նոր տարին: Պարոն Խուդոյանը մաղթեց խելք, կամք և բախտ, իսկ պրն. Պողոսյանն ասաց՝ կցանկանար, որ գալիք տարում մարդիկ ավելի պահանջկոտ լինեին և տեր կանգնեին իրենց իրավունքներին:
http://www.1in.am
Комментариев нет:
Отправить комментарий