29.12.2012

Երիտասարդը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել «Պանտերա» գիշերային ակումբի աշխատակիցների նկատմամբ

Երիտասարդը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել «Պանտերա» գիշերային ակումբի աշխատակիցների նկատմամբ 
Լոռու մարզում 23-ամյա Մ.Դ-ն  բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել «Պանտերա» գիշերային ակումբի աշխատակիցների նկատմամբ եւ տվել հայհոյանքներ: Ավելին` չի ենթարկվել ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին եւ պոկել է նրա հագուստի ուսադիրը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Մ. Դ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Պանտերա» գիշերային ակումբում, ալկոհոլ օգտագործած վիճակում, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ակումբի աշխատակիցների նկատմամբ: Տվել է հայհոյանքներ եւ խուլիգանական գործողությունները շարունակել է բակում: Չի ենթարկվել ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին եւ պոկել է նրա հագուստի ուսադիրը:
Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` խուլիգանություն, որը  զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել  դեկտեմբերի 26-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Комментариев нет:

Отправить комментарий