29.12.2012

Ծառայությունից ազատվելու համար 18-ամյա զինծառայողը ածելիով անդամախեղում է կատարել

Ծառայությունից ազատվելու համար 18-ամյա զինծառայողը ածելիով անդամախեղում է կատարել
18-ամյա Խ. Կ-ն  ծառայությունից վերջնականապես խուսափելու համար ՀՀ ՊՆ  N  զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի ընդհանուր զուգարանում ածելիով  կատարել է անդամախեղում: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Խ. Կ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով` շարքային, զինհոսպիտալ տեղափոխվելու եւ դրանով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով անդամախեղել է իրեն:
Վերջինս ՀՀ ՊՆ  N  զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի ընդհանուր զուգարանում ածելիով ձախ բազկի եւ նախաբազկի շրջաններին պատճառել է կտրած վերքերի ձեւով առողջությունը կարճատեւ քայքայող թեթեւ վնաս: Գումարտակի բուժկետում ստացել է համապատասխան բուժօգնություն, ապա տեղափոխվել է ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային զինհոսպիտալ, այնտեղից էլ «Իրավիճակային ռեակցիա» նախնական ախտորոշմամբ  ուղեգրվել է ՀՀ ՊՆ Երեանի կայազորային զինհոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:
Քրեական գործ է հարուցվել 363  հոդվածի  1-ին մասով`իրեն որեւէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը: Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը  3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց  ընտրվել է կալանավորումը: Առաջին դատական նիստը նշանակվել է հունվարի 8-ին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Комментариев нет:

Отправить комментарий