
Երեկ` դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում էNEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ժամը 21:00-ի սահմաններում, Տաշիր քաղաքում բախվել են Կաթնառատ գյուղի բնակիչ 52-ամյա Վիլիկ Առաքելյանի վարած «Mercedes ML» մակնիշի 26 ՕՏ 111 համարանիշի եւ Լեռնահովիտ գյուղի բնակիչ, 29-ամյա Էդմոն Բաղդասարյանի վարած «Opel Vektra» մակնիշի 12 ՕՍ 364 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել «Mercedes ML»-ի ուղեւորներ 44-ամյա Հասմիկ Գասպարյանն ու 4-ամյա Կատրին Առաքելյանը:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները: 4 ամյա փոքրիկը քիչ առաջ Տաշիրի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոնի «Նարեկ» մանկական բաժանմունք:
Комментариев нет:
Отправить комментарий